Friday, 26 04 2024
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից

Փսորիազը հաճախ է սկսել գրանցվել նաև երեխաների մոտ, նախկինում դա հազվադեպ էր հանդիպում

Փսորիազի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնն անցկացնում է իրազեկման շաբաթ ու անվճար խորհրդատվություն՝ հիվանդության հետ կապված:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ամեն տարի հոկտեմբերի 29-ին՝ Փսորիազի համաշխարհային օրը, առիթ է մեկ անգամ ևս խոսելու հիվանդության մասին, իրազեկելու քաղաքացիներին:

«Փորձը ցույց է տալիս, որ փսորիազ հիվանդության մասին թերի իրազեկման պարագայում առաջանում են կեղծ բժշկական մոտեցումներ, որոնք շատ հաճախ վնասակար են հիվանդների համար: Իրազեկման շաբաթ հայտարարելու հիմնական նպատակը հենց այդ տեղեկացվածության պակասի բացը լրացնելն է»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Իրազեկման շաբաթի շրջանակում Մաշկաբանության ազգային կենտրոնում կտրամադրվի անվճար խորհրդատվություն քաղաքացիներին:

Մաշկաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունքի վարիչ Սևակ Մկրտչյանի խոսքով՝ իրազեկվածության պակասը հաճախ հանգեցնում են նրան, որ հիվանդներն ինքնաբուժությամբ են զբաղվում, ինչն էլ հանգեցնում է բարդությունների:

«Հիվանդությունը հավասարաչափ հանդիպում է թե´ տղամարդկանց, թե´ կանանց շրջանում: Ասեմ, որ հիվանդների դիմելիությունն ավելացել է, և ունենք հիվանդության երիտասարդացման միտում: Վերջին տարիներին այդ հիվանդությունը հաճախ սկսել ենք նկատել երեխաների մոտ: Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, միգուցե շատ են սկսել դիմել, և ավելի շատ ենք հայտնաբերում, սակայն այսօր շատ ունենք փոքր երեխաներ, որոնք տառապում են այդ հիվանդությամբ: Նախկինում փսորիազը երեխաների շրջանում բավական հազվադեպ հանդիպող հիվանդություն էր»,- ասաց Սևակ Մկրտչյանը:

Մասնագետներն ընդգծում են, որ փսորիազն ամբողջությամբ չի բուժվում, սակայն ժամանակին բժշկին դիմելու պարագայում հնարավոր է ընթացքը դարձնել կառավարելի և բարձրացնել հիվանդի կյանքի որակը: Դրա համար, առաջին իսկ ախտանշանների դեպքում՝ հիմնականում մաշկի վրա թեփոտվող մակերեսով հանգույցների առաջացման պարագայում, մասնագետները հորդորում են դիմել բժշկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում