Thursday, 18 06 2026
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը

Չորս ամիս է՝ կտրել են սոցիալական աջակցությունը․ Արցախից տեղահանվածները փախստականի կարգավիճակ են ուզում

44-օրյա պատերազմի արդյունքում իրենց բնակավայրերը կորցրած արցախցիները շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ պահանջելով իրենց փախստականի կարգավիճակ տալ։ Նրանց պնդմամբ՝ Արցախի և Հայաստանի իշխանությունները համառորեն չեն ուզում փախստականի կարգավիճակ տալ․«Մեկն ասում է ներքին տեղահանված, մյուսն ասում է տեղափոխված։ Չկա որևէ կարգավիճակ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։

Հայաստանի կառավարության հետ այլևս որևէ հույս չեն կապում։ Հայրյանի խոսքով՝ հունիսից կտրել են սոցիալական աջակցության ծրագրերը և որևէ բացատրություն չկա կառավարությունից, թե ինչու․«Կարծես թշնամական բարիկադի այն կողմում թաքնված ժողովուրդ լինեն։ Չեն մտածում՝ այս մարդիկ ինչով են ապրում։ Եվ եթե այս ժողովուրդը սուս ու փուս նստի տանը, սովից մահանա, այս կառավարությունը կարող է շնորհակալություն հայտնել նրանցից, որ կառավարության գլուխը չեն ցավեցնում նման հարցերով։ Սոցիալական աջակցությունից կտրել են արդեն չորս ամիս է, հիմա էլ քննարկում են 25․000-ական դրամների աջակցության մասին։ Վերջին մեկ ամսվա մեջ տասն անգամ հայտարարություն են տվել, որ այդ 25․000 դրամի համար մարդիկ արդեն կարող են գրանցվել, ուզում են գրանցվել, չի ստացվում։ Այս 25․000-ը ծաղրուծանակ է»,-ասաց Հայրյանը։

Այս կառավարությունը, նրա խոսքով, գոյություն չունի, միակ բանը, որից այս կառավարությունը հաճույք է ստանում, արտասահմանյան «վոյաժներն» են․«Մի հատ էլ ԱԺ են ստեղծել, իրար հայհոյում են, հաճույք են ստանում»,-ասաց նա։

Հարցին՝ ինչու է պետք փախստականի կարգավիճակը, այդպես ավելի հե՞շտ կմեկնեն Հայաստանից, ո՞րն է հիմնական նպատակը, «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահը նշեց․«Կոնկրետ Հադրութը 13․500 բնակչություն ունի, որից 6500-ը Երևանում է, 3500-ը՝ Արցախում, իսկ մնացած 2500-ի տեղն ընդհանրապես չգիտենք։ Մեզ սպառնում է 91-92թթ․փախստականների ճակատագիրը։ Եվ մենք հիմա ուզում ենք Հայաստանի չեղած կառավարության ուշադրությունը հրավիրենք այդ հարցերին, մեր ամենամեծ երազանքը, մեր ցանկությունը մեր հայրենիքը վերականգնելն է, եթե չստացվի, մենք պետք է մեր համայնքը գոնե մի տեղ պահենք, լինի Հայաստանում, Ֆրանսիայում, թե մեկ այլ տեղ։ Արցախում դա հնարավոր չէ անել, քանի որ չգիտենք Արցախի ապագան ինչ է լինելու։ Մեր հոգսն ու ցավը Արցախում մնացած ժողովուրդն է։ Աշխարհում երկու ուժ կա, որ չի խոսում արցախցիների ապագայից, մեկը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է Հայաստանում, մյուսը Արայիկ Հարությունյանի կառավարությունն Արցախում։ Մինչև Արցախը կարգավիճակ չլինի, Հադրութի կամ Շուշիի, Քաշաթաղի համայնքը չի վերադառնալու ապրելու։ Կարգավիճակ լինելու պարագայում մարդիկ աշխարհի որ ծայրում էլ լինեն, գալու են Հադրութում ապրեն»,-ասաց նա:

ՀՀ-ում որևէ մի տեղ համայնք ունենալու համար բազմիցս դիմել են կառավարությանը, սակայն որևէ արձագանք չկա։ Հայրյանի խոսքով՝ հիմա էլ ասում են, որ առանց Արցախի Հայաստանը լավ էլ ապագա ունի։

«Մենք ամեն անգամ կառավարության մոտ հավաքվում էինք, կառավարությունից գալիս էր մեկը, տանում, զրուցում, բայց 5-6-րդ անգամից հասկացանք, որ սխալվում ենք։ Հասկացանք, որ ուղղակի կանչում են, իրենք իրենց ասածից գոհ մնում, և դրանով ավարտվում է։ Հետո էլ ասացին՝ սպասեք Արցախի կառավարությունը գա, նրանց հետ միասին քննարկենք, հետո էլ Արցախի կառավարության անունից մեզ մերժեցին»,-ասաց Հայրյանը։

Իտալիայի, Գերմանիայի դեսպանատներին, ԵՄ, ՄԱԿ նամակներ են հանձնել, որ փախստականի կարգավիճակով կամ հումանիտար ապաստանի առումով տեղ տան ապրելու, բայց առայժմ որևէ կառույցից արձագանք չկա։ Արձագանք չլինելու հստակ պատասխանը Հայրյանը գիտի՝ նրանք դիմում են ՀՀ կառավարությանը, թե այս ինչ բողոքներ են, նրանք էլ թե ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, մենք գիտենք, մեր ժողովուրդն է, դուք գործ չունեք։ «Հիմա մեր խնդիրն է, որ դրսի կառավարություններին հասկացնենք, որ այս կառավարությունը մեզանով չեն հետաքրքրվում»,-հավելեց նա։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում