Կորոնավիրուսային համաճարակը ծայրահեղ լարված է Հայաստանում։ Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աճող թվերի մասին խոսել է առողջապահության նախարարը։ «Հոսպիտալացված 3100 վարակակիրներից 96-ն են պատվաստված, վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում 1500 մարդկանցից 5-ն են պատվաստված»։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվականը» զրուցել է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ։











































