Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Փաշինյանը կարևորել է ՌԴ ներգրավվածությունը հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում

Հայաստանի կառավարության օրակարգում այս պահին կան տարբեր հարցեր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, իսկ մյուսը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օրերս արած հայտարարությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանային հարցը պետք է կարգավորվի խորհրդային շրջանի քարտեզներով՝ նշելով, որ քարտեզները, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում են 2010 թվականին ընդունված Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված Հայաստանի Հանրապետության տարածքին:

«Վարչատարածքային բաժանման մասին օրենքը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքը: Սահմանը՝ որպես դե յուրե կատեգորիա, սահմանվում է ուրիշ օրենքով:

Դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի Խորհրդային Միության քարտեզը: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր թվականների քարտեզներն իրար վերատպումներն են, մենք պետք է խորանանք այդ քարտեզներով ու հասկանանք՝ որն ունի իրավական հիմք: Այդ քարտեզներում կան տարածքային որոշակի տարբերություններ»,- նշել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպես միջնորդ, այս գործում ունի և պետք է ունենա ներգրավվածություն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս Վալդայ ակումբում հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա: «Այս պահին կարևորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից և Ռուսաստանից ոչ ոք պետք չէ։ Ինչո՞ւ, որովհետև քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև»,- նշել էր նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում