Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Մի շարք համայնքներում ՔՊ-ն կառաջադրի նախկին ՀՀԿ-ականների կամ նրանց մերձավորների․ «կադրեր չկան, նաև՝ վատ են որոնում»

Նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում   իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մի շարք համայնքներում առաջադրելու է գործող համայնքապետերին կամ այդ պաշտոնում նշանակված ժամանակավոր պաշտոնակատարներին։

Արդեն գրել ենք այն մասին, որ որոշ համայնքներում ՔՊ-ն ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել ՀՀԿ-ական գործող համայնքապետերին կամ նրանց հետ առնչություն ունեցող անձանց։ Օրինակ՝ Ջերմուկում քաղաքապետի ԺՊ է նշանակվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին:

Տավուշի մարզպետը Կողբ համայնքում ՏԻՄ ընտրութուններից առաջ աշխատանքից ազատել է գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանին և ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել` Սերյոժա Ավագյանին, որի հայրը` 30 տարվա ՀՅԴ-ական է եղել:

Տեղեկացանք նաև, որ Գայ ՔՊ-ն ՀՀ  ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի բարեկամին է աջակցում։ Մեր տեղեկություններով ՝ խոշորացված Արթիկ քաղաքում  իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  համայնքապետի  թեկնածուի համար մի քանի անձի հետ բանակցություններ անցկացնելուց հետո ամենահավանական թեկնածու է համարել  ներկայիս  համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական, այժմ՝ անկուսակցական  Մխիթար Վարագյանին: Այսօր էլ Աշտարակ համայնքի ԺՊ նշանակվեց 2017-ին քաղաքապետ ընտրված Թովմաս Շահվերդյանը։  Քանի դեռ   նախընտրական ցուցակները հստակեցված չեն, ցանկը կարող է շարունակական լինել։

Ինչու՞  է ՔՊ-ի հույսը մնացել նախկին իշխանություններն ու նրանց մերձավորները։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը  իշխանությունների նման գործելաոճը շատ մտահոգիչ է համարում և նշում․«Ստացվում է, որ իրենք դեմ չեն նախկին համակարգի գործելաոճին,ամեն կերպ սերտաճել են դրան։  Ես նման կցանկանայի նշել, որ նրանք ի սկզբանե  ընտրությունները դարձել են հակաօրինական, քանի որ խոշորացումը պետք է տեղի ունենար միայն հանրության տեսակետն ուսումնասիրելու պարագայում։ Ես ամենասկզբից էլ նշել եմ, որ իրենք գործընթացը քաղաքական են դարձնում, քանի որ համապատասխան մարդկանց տեղերում չունեն։ Փորձեցին գոնե խոշորացված համայնքներում  համապատասխան մարդկանց ունենալ, բայց դա էլ չստացվեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝  ՔՊ-ն այժմ բանակցում է նախկին ՀՀԿ-ականների, ԲՀԿ-ականների, նույնիսկ ՕԵԿ  նախկին անդամների հետ․«Բայց ՔՊ-ն, մեղմ ասած, այնքան է արժեզրկվել, որ մարդիկ խուսափում են ՔՊ ցուցակ մտնել որպես  կուսակցական։ Իրենք պարտադրում են մինչդեռ դառնալ կուսակցական, բայց նախկին համակարգը սպասարկող կուսակցության ներկայացուցիչները դրանից խուսափում են։ Պատկերացնու՞մ եք՝ նա նախկին ՕԵԿ-ականը չի ուզում դառնալ ՔՊ անդամ։ Սրա պատճառն այն աղետն է, որ այս տարիների ընթացքում բերեցին մեր գլխին»։

Պետրոս Մակեյանը գտնում է, որ ՔՊ-ն ամեն ինչ անելու է այս ընտրություններում հաջողելու համար, մինչդեռ կարևոր են արտաքին քաղաքական զարգացումները․ «Եթե փաստաթուղթ ստորագրեցին, իրենք այդ ընտրություններին չեն հասնի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ կարծում է, որ իշխանությունները կադրեր չունեն, բայց նաև վատ են որոնում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շիրինյանն ասաց․ «Ես անձամբ դեմ եմ հների վերադարձին, բայց նրանք էլ քամելեոն են՝ անընդհատ գույն են փոխում, շատ հեշտությամբ ՀՀԿ-ից կտրանսֆորմացվեն ՔՊ-ի, իրենք գաղափարներ չունեն՝ կարևորը իշխանության լծակներ ունենալն է»։

Շիրինյանն ընդգծում է՝ հակահեղափոխություն անելը դժվար է, բայց սողացող հակահեղափոխության վտանգը կա ․«Ես այս գործընթացը վտանգավոր եմ համարում ու հորդորում եմ իշխանություններին շատ լավ մտածել։ Այդ մարդիկ չունեն սկզբունքայնություն, բայց եթե հեղափոխությունը ներքև չի իջնում՝ վտանգում է դրա ապագան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում