Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Արցախի նախագահը Դահրավ համայնքում հետևել է «100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային հերթական շրջայցը սկսել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից, որտեղ ծանոթացել է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներին։

Նախագծով նախատեսված 15 քառահարկ շենքերը, որոնք, ընդհանուր առմամբ կունենան 2, 3 և 4 սենյականոց 240 բնակարան, շահագործման կհանձնվեն 2023 թ.: Երկրի ղեկավարն այնուհետև այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ համայնք և հետևել «Ապրելու Արցախ» հիմնադրամի ու Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ կյանքի կոչվող «100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին:

Պատասխանատուները տեղեկացրել են, որ ծրագրին արդեն արձագանքել են մեկ տասնյակից ավելի շահառուներ, և հույս ունեն, որ նրանց թիվը շարունակելու է աճել:

Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել նախաձեռնության հեղինակներին, ընդգծել, որ Արցախի Հանրապետության կառավարությունը շարունակելու է իր բաժին մասնակցությունն ունենալ համահայկական ուժերով իրականացվող նախագծին: Նախագահը ծանոթացել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկած Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն և Պատարա համայնքները մայրուղուն կապող ավտոճանապարհների կառուցման աշխատանքներին:

Մանրամասները տեղում ներկայացրել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ ընթացիկ տարում նախատեսվում է ավարտել հողային հիմնական աշխատանքները, իսկ հաջորդ տարում կիրականացվի ասֆալտապատումը:

Շրջայցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև Պատարայի ջրամբարի շինհրապարակում, ծանոթացել Ստեփանակերտը խմելու ջրով ապահովվելուն ուղղված խողովակաշարի անցկացման գործընթացին: Արցախի ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը հավաստիացրել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և, համաձայն նախագահի հանձնարարականի, 2022 թվականի գարնանն այն շահագործման կհանձնվի:

Արայիկ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ծրագրերի պատասխանատուներին՝ շեշտել, որ դրանք հետևողական կերպով պետք է իրագործել ժամանակին և բարձր որակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում