Գյումրիի ավագանիի ընտրությունում «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդեւան Հակոբյանի հայտարարությունը
Սիրելի Գյումրեցիներ, շնորհակալ ենք վստահության համար:
Մեր կողմից մեծ թվով Գյումրիի բնակիչների հետ ունեցած ուսումնասիրությունները, ինչպես նաև մեր թիմի ներսում տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են մեր և ,,Բալասանյան դաշինք,, -ի միասնությունը, որի արդյունքում կձևավորվի քաղաքային կոալիցիոն իշխանություն, ինչին մենք պատրաստ ենք և առաջարկում ենք ,,Բալասանյան դաշինք,, սոցիալական կուսակցության հետ սկսել ուղիղ բանակցություն:








































