Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Ռուսաստանին կրկին մեղադրել է էներգակիրների գների բարձրացման մեջ:
Եվրոպայում վերջին ամիսներին գազի գինը կտրուկ բարձրացել է: Դեռ օգոստոսի սկզբին հոլանդական TTF ինդեքսի մոտակա ֆյուչերսների գինը կազմում էր մոտ 515 դոլար հազար խորանարդ մետրի համար, իսկ հոկտեմբերի սկզբին այն գերազանցեց 1900 դոլարը՝ հասնելով պատմական ռեկորդի:
Այս ամենը բարձրացնում է էլեկտրաէներգիայի արժեքը ԵՄ բնակիչների համար: Կրեմլը, ի պատասխան Ռուսաստանի Դաշնության դեմ գազի բարձր գների մեղադրանքների, հայտարարեց, որ արևմտյան քաղաքական գործիչները սխալ հաշվարկ են կատարել էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելիս, նրանց հույսը եղել է քամու էներգիան, սակայն մի քանի ամիս քամի չի եղել:
Առաջին անգամը չէ, որ Մորավեցկին բարձրացնում է ռուսական գազի մատակարարումներից Եվրոպայի կախվածության «սպառնալիքի» հարցը:
Որպես էներգակիրների թանկացման առաջին պատճառ՝ նա խոսել է ««Գազպրոմի» և Ռուսաստանի կողմից իրականացվող տնտեսական շանտաժից, գազային շանտաժի քաղաքականությունից»:
«Գազպրոմը» բազմիցս մատնանշել է մոտակա ձմռանը եվրոպական ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարների անբավարարությունը: Միևնույն ժամանակ, «Գազպրոմը» շեշտում է, որ գազ է մատակարարում Եվրոպա`պայմանագրային պարտավորությունների լիակատար կատարումով, ինչպես նաև ձգտում է բավարարել լրացուցիչ մատակարարումների հայտերը: