Կիևի Պեչերսկի դատարանում այսօր շարունակվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավարությունը, ով մեղադրվում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի շահերը վնասող գազային համաձայնագրեր ստորագրելու մեջ:
Այսօր, դատաքննության ժամանակ դատարանը պատրաստվում է հարցաքննել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, էներգետիկայի ածխային արդյունաբերության գործող նախարար Յուրի Բոյկոյին, ֆինանսների նախկին նախարար Վիկտոր Պինզենիկին:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Տիմոշենկոն վատ զգացողության պատճառով խնդրել էր գոնե մեկ օրով հետաձգել դատական նիստը:
Նախօրեին դատարանը 6-րդ անգամ մերժել է Տիմոշենկոյին քննչական մեկուսարանից ազատելու մասին հայցը:









































