Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1054-ով և դարձել 284237: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 21339 մարդ (+127), կատարվել է 1910201 թեստավորում (+12 933), առողջացել են վարակվածներից 255821-ը (+889): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 37 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5842 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձեկ 1235։