Օգոստոսի 14-ին`ժամը 10.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի «Մասիս կայարան» թաղամասում` նախկին փայտամշակման գործարա¬նի տարածքում, երկաթբետոնե պանելի տակ կա դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները տեղում պարզել են, որ երկաթբետոնե կառուցատարրերի ապամոնտաժման ժամանակ մոտ 7 մետր բարձրությամբ ե/բ սյունը շրջվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 1981թվականի ծնված Արմեն Մելքոնյանի վրա, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարների ուժերով Ա. Մելքոնյանի դին դուրս է բերվել և հանձնվել Մասիս քաղաքի շտապօգնության աշխատակիցներին:








































