ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանության միջև օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալված Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու համար այսօր փաստաբանները դիմելու են Վերաքննիչ դատարան:
Սարգիս Գևորգյանի փաստաբան Հովիկ Արսենյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դիմելու են Վերքննիչ դատարան՝ իր պաշտպանյալ Ս. Գևորգյանին ազատ արձակելու, իսկ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցերով:










































