Friday, 19 06 2026
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

ՏԻՄ հակասական ինդիկատորը. հաղթանակ պարտությամբ կամ պարտություն հաղթանակով

Հոկտեմբերի 17-ին մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքում Հայաստանում կառավարող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը պարտվել է Գյումրիում, Գորիսում և Մեղրիում: ՔՊ-ն այդ համայնքներում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ առաջինը՝ Գորիսում եղել է Առուշ Առուշանյան դաշինքը, Մեղրիում՝ «Հանրապետություն» կուսակցությունը, Գյումրիում՝ «Բալասանյան դաշինքը»: Այդպիսով, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ն պարտվել է փաստորեն համայնքային գործող իշխանություններին, այսինքն այդ քաղաքների ավագանիներում եղած մեծամասնություններին, իսկ Մեղրիում իրավիճակը փոքր ինչ այլ է: Ընդհանրապես, առավել զգայուն ընկալվում է Գորիսը, որտեղ խորհրդարանի կառավարող մեծամասնությունը պարտվել է փաստացի խորհրդարանում երկրորդ ուժի, հաշվի առնելով այն, որ Առուշ Առուշանյանը Հայաստան խմբակցության անդամ է, պատգամավոր, թեև այժմ գտնվում է կալանքի տակ: ՏԻՄ ընտրություններում ստացված պատկերը արժանանում է տարաբնույթ մեկնաբանությունների:

Խորհրդարանական ընդդիմությունը և համակիրները Գորիսում իրենց ներկայացուցչի ընտրությունը գնահատում են գրեթե համապետական ընտրության ռևանշի տրամաբանությամբ, հայտարարելով անգամ, թե այնտեղից կսկսի «ազատագրական պայքարը»: Իհարկե նույն Սյունիքում ՔՊ թեկնածուները հաղթել են Տեղ և Տաթև համայնքներում, սակայն Գորիսը դիտվում է առանձնահատուկ: Որքան են այդ դիտարկումները հիմնավոր, շատ բարդ է ասել: Մի բան պարզ է, որ համապետական և ՏԻՄ ընտրությունները համեմատելի չեն բացարձակապես և այստեղ երկար ու հեռուն տանող հետևությունների պարագայում մեղմ ասած շատ մեծ է սխալվելու հավանականությունը:

Գյումրու պարագայում, Բալասանյան դաշինքը այսպես ասած համապետական մակարդակում քաղաքական ֆիգուրանտ չէ, համենայնդեպս հրապարակավ: Գյումրիում թերևս ուշադրության է արժանի այլ բան, որ հանրապետության երկրորդ քաղաքում անցողիկ շեմը հաղթահարել են ՀՀԿ-ն, նոր ստեղծված Ապրելու երկիր կուսակցությունը, և խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ առաջ ստեղծված Զարթոնք կուսակցությունը: Ըստ այդմ, այդ հանգամանքը ենթակա է հանգամանալից դիտարկման, հասկանալու համար, թե արդյո՞ք Գյումրու ընտրության պատկերում նշմարվում է որևէ տենդենց, որը կարող է ունենալ համապետական «հեռանկար»: Առայժմ թերևս պետք է անել մի քանի կարևոր արձանագրում: Նախ, այն, որ Հայաստանի խոշոր քաղաքներում ՏԻՄ ընտրությանը հաղթել է ոչ կառավարող մեծամասնությունը, վկայում է, որ երկրում այդուհանդերձ սկսել է գործել ընտրական ինստիտուտը:

Ակնառու է, որ կառավարող մեծամասնությունը չի դրել ՏԻմ ընտրությանը, առավել ևս խոշոր քաղաքներում ամեն գնով հաղթելու խնդիր: Եվ սա թերևս առանցքայինն է առավել խորքային իմաստով: Ու սա նաև հաջողություն է, որը կարելի է վերագրել կառավարող մեծամասնությանն էլ: Կարելի է իհարկե դիտարկել մասնակից ուժերի առանձին քաղաքական շրջանակներ, այդ թվում կառավարող ՔՊ-ի՝ որը խոշոր համայնքներում ակնհայտորեն բավականին թույլ է առանց Նիկոլ Փաշինյանի, սակայն դա թերևս ավելի շուտ հենց կուսակցությունների խնդիրն է, հասկանալ սեփական արդյունքի կամ ձախողման պատճառները: Հանրային, պետական մակարդակով առանցքայինն անշուշտ ընտրական ինստիտուտի կայացմանն ուղղված հերթական քայլն է, այս դեպքում ՏԻՄ մակարդակում: Իհարկե կարևոր է թերևս արձանագրել նաև, որ ընտրական ինստիտուտի կայացումը ենթադրում է ոչ միայն հանգամանք, երբ իշխող ուժը չի դնում ամեն գնով հաղթելու խնդիր, այլ նաև դրվում է որևէ մեկի «ամեն գնով»  հաղթանակ թույլ չտալու և ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելու գերխնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում