Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում գազի արտահոսքի ահազանգով հրշեջներին կանչել են առևտրի կենտրոն: Ավելի ուշ պարզվել է, որ հոտի աղբյուրը արևադարձային պտուղն է եղել: Հաղորդում է The Guardian-ը:
«Կարճ որոնումներից հետո հրշեջ-փրկարարները հաստատեցին, որ հոտի պատճառը, ըստ էության, դուրիան պտուղն է», – ասվում է հաղորդագրության մեջ:
Դուրիանը շատ սուր և հատուկ հոտով պտուղ է: Ասիայում արգելվում է այն ուտել որոշ հյուրանոցներում և հասարակական տրանսպորտում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մելբուռնի համալսարանի հանրակացարանի բնակիչները տարհանվել են կասկածելի հոտի պատճառով, որի աղբյուրը, ինչպես հետո պիտի պարզվեր, փտած դուրիան էր: