Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Աֆղանստանից ահաբեկչական խմբավորումները կարող են տեղափոխվել հարևան երկրներ. Պուտին

Ուրբաթ ԱՊՀ գագաթնաժողովում քննարկումները կկենտրոնանան Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիքի և այդ երկրում ստեղծված բարդ իրավիճակի շուրջ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է տեսակոնֆերանսի ռեժիմով ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին։

ՌԴ նախագահի հայտարարությամբ՝ ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերումից հետո Աֆղանստանում իշխանությունը անցել է թալիբների ձեռքը, ովքեր սահմանում են իրենց կարգն ու կանոնները:

«Միաժամանակ երկրում շարունակում են գործել «Իսլամական պետության» ահաբեկիչները: Ակտիվորեն ներգրավում են ռազմական գործողությունների փորձ ունեցող զինյալներ Իրաքից ու Սիրիայից: Հետևաբար, չի բացառվում, որ ահաբեկիչները փորձեն ապակայունացնել իրավիճակը հարևան պետություններում, ներառյալ՝ ԱՊՀ երկրներում, ընդհուպ՝ մինչև ուղղակի ընդլայնում»:

Պուտինն Աֆղանստանի տարածքի հավանական սպառնալիքների չեզոքացումն անվանել է ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների խնդիրներից մեկը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է համակարգել ԱՊՀ անվտանգության կառույցների աշխատանքը և անհրաժեշտության դեպքում իրականացնել համատեղ հատուկ գործողություններ: Կարևոր է նաև ուշադիր հետևել աշխարհում տիրող իրավիճակին:

«Ինչպես և նախկինում, ձեր գերատեսչությունների համար կարևոր է հստակ վերահսկել զարգացող իրավիճակը, ցանկացած մարտահրավերներն և ռիսկերը, համակողմանի վերլուծել, հաշվարկել, թե դրանք ինչպես կարող են ազդել մեր ընդհանուր տարածաշրջանի անվտանգության վրա, ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ դրանք միջազգային քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտների վրա, և, համապատասխանաբար, համարժեք արձագանքել դրանց»,-նշել է Պուտինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում