Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Անկախ նրանից նախկին նախագահ է, թե ոչ՝ ենթակա է պատասխանատվության

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ նախագահին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում նշված ինքնաթիռը բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան), որոնցից մի մասի դեպքում չվերթները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման առերևույթ հանցագործության մասին տվյալներ, ուստի նյութերի հիման վրա 11.10.2021 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Փաստաբան Վահագն Մարտիրոսյանի կարծիքով՝ եթե պաշտոնատար անձը, այդ թվում  երկրի նախագահը օրենքի խախտմամբ օգտագործել է պետական  միջոցները՝ այդ թվում դրամական, անձնական կամ այլ նկատառումներից ելնելով, որոնք  նախատեսված չեն օրինական ընթացակարգերով,  նման դեպքերը ենթակա են քննության․ «Բացի այդ՝ պատասխանատուները՝ անկախ կարգավիճակից, ենթակա են պատասխանատվության։ Դա կլինի ՀՀ նախագահը, թե այլ պաշտոնատար անձ՝ բոլորը հավասար են օրենքի առջև և վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մանրակրկիտ ուսումնասիրել ու հետազոտել դեպքը, դեպքի հետ կապված հանգամանքները ու տալ պատշաճ քրեաիրավական գնահատական՝ այդ դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում պաշտոնյաների գործողություններին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մարտիրոսյանի՝ քրեական գործի հարուցումը ինքնին փաստ չէ, որ որևիցե մեկը  մեղավոր է․ «Բայց եթե պատշաճ քննության արդյունքում պարզվի, որ պաշտոնատար անձինք՝ այդ թվում ՀՀ նախկին նախագահը կատարել են օրենքի խախտումներ ու պետական միջոցները ծախսվել են այդ խախտումներով՝ հետևաբար այդ անձը, այդ թվում՝ նախագահը պետք է ենթարկվեն օրենքով սահմանված պատժի»։

Դիտարկմանը, թե արդյոք չկա իրավապահ համակարգի թերությունը, որբ  նման բացահայտում անում է հասարակական կազմակերպությունը և գործը հարուցվում է այդ կազմակերպության դիմումի հիման վրա,  մեր զրուցակիցն ասաց․ «Ընդհանուր առմամբ ՀՀ Դատախազությունն իրավունք ունի համապատասխան ստուգումներ անցկացնել պետական մարմիններում՝ պետական շահերի, այդ թվում պետության գույքային շահերի պահպանության առումով։ Հետևաբար ինչ-որ թերացում միգուցե առկա է։ Բայց դրա վերաբերյալ հստակ դիրքորոշում կարելի է հայտնել միայն այն դեպքում, երբ քննության առարկա  կլինեն դատախազության գործողությունները։ Այս պահի դրությամբ այլ մեկնաբանություն տալ չեմ կարող»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում