Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը կարծում է, որ Իրանն իր ակտիվությամբ զսպեց ռազմական ճանապարհով միջանցք բացելու թուրք-ադրբեջանական պլանը։ Նշում է՝ այժմ ռեգիոնում գերակտիվ վիճակ է․ «Ռեգիոնի համար կա խոշոր աշխարհաքաղաքական ծրագիր․ ՀՀ-ի համար շահեկան վիճակ է ստեղծվել»։ Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպմանը, քաղաքագետը նկատում է՝ հանդիպման արդյունքի վերաբերյալ թերևս հստակ մանրամասներ հայտնի չեն, սակայն որոշակի մեսիջներ արդեն կան՝ կապված Փաշինայնի ողջյունի խոսքի հետ, որտեղ նա Ռուսաստանի դերն ընդգծում է հատկապես ՄԽ համանախագահության ձևաչափում։