Այսօր ՀԱԿ-իշխանություն երկխոսության հինգերորդ հանդիպման ավարտին պատվիրակությունների ղեկավարներ՝ Դավիթ Հարութունյանը և Լևոն Զուրաբյանը հանդես եկան համատեղ հայտարությամբ:
Լևոն Զուրաբյանն ընթերցեց հայտարարությունը և նշեց, որ 5-րդ ռաունդին քննարկել են օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանության միջև միջադեպը:
Որոշում է ընդունվել հաջորդ հանդիպումը նշանակել ուրբաթ օրը: Կողմերը պայմանավորվել են որևէ հարցի չպտասախանել և մեկնաբանություններ չտալ:
Լրագրորղները փորձեցին պատվիրակության անդամներին հարցեր ուղղել, սակայն պատվիրակությունների բոլորը անդամները հրաժարվեցին պատասխանել:
Անգամ հարցին՝ թե այս ամենը կարո՞ղ է համարվել, որ որոշվել է երկխոսությունը շարունակել, որևէ պատասխան չհնչեց:










































