Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազատության եթերում այսօր պատասխանեց հարցին, թե ինչու կորոնավիրուսի դեմ պատվաստված աշխատող քաղաքացիները ՊՇՌ թեստ չեն հանձնում, եթե պատվաստումը չի պաշտպանում վարակվելուց:
Այս առնչությամբ նախարարը, մասնավորապես, ասաց. ՛՛Որովհետև պատվաստված մարդկանց վարակման ռիսկը շատ ավելի նվազ է, և անգամ վարակման դեպքում նրանք շատ ավելի մեղմ են տանում, առանց սիմպտոմների, և վարակելիության ցուցանիշն էլ շատ ավելի նվազ է նրանց մոտ՛՛։