Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Վազիրիստանի վարչական կենտրոն Միրանշահում:
Ինչպես հայտնում է BBC-ն` հղում անելով Պակիստանի իշխանություններին, հեռակառավարվող անօդաչու ինքնաթիռը երկու ռումբ է նետել մի շենքի և մոտակայքում գտնվող մի մեքենայի ուղղությամբ:
ԱՄՆ-ի տվյալների համաձայն՝ Հյուսիսային Վազիրիստանում թաքնվում են Թալիբանի և Ալ Կաիդայի հարյուրավոր անդամներ:









































