Friday, 26 04 2024
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղաքական որոշում չկա․ ինչո՞ւ Մամիկոն Ասլանյանն իր պաշտոնին պետք է հրաժեշտ տա վաղաժամկետ

Մի քանի օրից կլրանա Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի լիազորությունների ժամկետը, և վարչապետը պաշտոնակատար կնշանակի: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտարարել է, որ այժմ քննարկում են պաշտոնակատարի թեկնածուի հարցը, թե ով ժամանակավորապես՝ մինչև դեկտեմբերի 5-ը տեղի ունենալիք ընտրություններ, կղեկավարի համայնքը։

Մամիկոն Ասլանյանը մինչդեռ պաշտոնակատար նշանակելու կառավարության նախաձեռնությունն անօրինական է համարում։ ՏԻՄ օրենքի իր մեկնաբանությամբ, համամասնական ընտրակարգով ընտրված համայնքապետի լիազորությունները դադարում են հաջորդ համայնքապետի ընտրությունից հետո միայն։ Մասնագիտությամբ իրավաբան համայնքապետը շեշտում է, որ ինքը նաև ավագանու անդամ է, և իրեն ավագանին է ընտրել համայնքի ղեկավար։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՝ոչ միայն Մամիկոն Ասլանյանի և Վանաձորի, այլ  ընդհանուր բոլոր խոշորացվող համայնքների հետ կապված ՏԻՄ օրենքը նախատեսում է, որ թե՛ ավագանու և թե՛ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ  դադարեցվում են, եթե վարչատարածքային միավորը փոխվում է, այսինքն տեղի է ունենում վարչատարածքային վերակազմակերպում․ «Այս դեպքում կլիներ խոշորացում, թե  խոշորացված համայնքի վերակազմակերպում որպես առանձին համայնք, բոլոր դեպքերում՝  բոլոր համապատասխան բնակավայրերի ավագանիների ու համայնքի ղեկավարների լիազորությունները դադարեցվում են»,-ասաց նա։

Վարդինե Գրիգորյանի խոսքերով՝ սա նշանակում է, որ Վանաձորին միացվող բոլոր համայնքներում ևս ավագանիների ու համայնքապետերի լիազորությունները դադարեցվում են․«Այստեղ չի գործում այն սկզբունքը,որ եթե ինքն ավագանու անդամ է կամ  ավագանին պետք է շարունակի իր լիազորությունները մինչև հաջորդ ավագանու առաջին նիստը։ Այստեղ գործում է  ՏԻՄ օրենքը։ Ի դեպ ասեմ, որ սա նոր դրույթ չէ։ Ի սկզբանե օրենքում եղել է այնպես, որ վերակազմակերպման դեպքում լիազորությունները դադարեցվում են»։

Մեր զրուցակիցը նշեց՝ ՏԻՄ օրենքում հստակ նշվում է, որ եթե վարչատարածքային միավորն է փոխվել, այդ դեպքում թե՛ ավագանու և թե՛ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են։ Վարդինե Գրիգորյանը շեշտում է՝ սա օրենքի դրույթ է, որն ընդունվել է դեռ 2002 թվականին․«Իմ նշած հոդվածը, որը վերաբերում է համայնքի ավագանուն, 23-րդ հոդվածն է, հինգերորդ մաս, երկրորդ կետ։ Այստեղ նշվում է, թե էլ ինչ հիմքերով կարող ն դադարեցվել ավագանու լիազորությունները։ Այդ հիմքերից մեկը վարչատարածքային վերակազմակերպումն է»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում