Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Ալիևը միջազգային պատասխանատվությունից «5 րոպե պակաս է գտնվում» ու փորձում է շրջանցող լուծումներ գտնել

Միջանցքի հարց երբեք չի քննարկվել, չի քննարվում և չի քննարկվելու, այս թեման այլևս փակված է,«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե որևէ մեկի վերահսկողությամբ Հայաստանի տարածքով ճանապարհ չի՞ տրվելու, Գրիգորյանն  արձագանքել է հետևյալ կերպ․  «Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այսինքն՝ Հայաստանի ամբողջ տարածքը վերահսկելու է Հայաստանի Հանրապետությունը»։

Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, պաշտոնական Երևանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է։

Քաղաքագետ Անդրիաս  Ղուկասյանի կարծիքով՝ միջանցքի մասին խոսակցությունների հերթական փուլը սկսվեց Իրանում այաթոլայի մոտ շրջանակների թերթում լույս տեսած հոդվածից հետո«Այնտեղ միտք էր արտահայտված, որ Հայաստանն ու Ադրբեջանը մտադիր են տարածքային փոխանակումներ անել ու Իրանն իր դժգոհությունն էր հայտնում՝ առ այն, որ դա ոտնահարում է Իրանի շահերը։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանին գնահատեցին որպես դավաճան։ Այդ ամենից հետո միջանցքի մասին քննարկումները նոր  շունչ ստացան։ Նույնիսկ տեսնում ենք, որ դա պատճառ դարձավ  Ռուսաստանում բանակցություններ վարելու համար՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։ Բնական է, որ Ռուսաստանը այդ հարցում չի կարող  Ադրբեջանի առաջարկին աջակցել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Ադրբեջանը փորձում է շրջանառության մեջ դնել Գոբլի պլանը, որը 2000 թվականին քննարկվել էր Հեյդար Ալիևի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից և երկուսի կողմից էլ հավանություն էր ստացել<Սակայն հետագայում Հեյդար Ալիևը հրաժարվեց այդ առաջարկից։ Ես համարում եմ, որ սրանք Ալիևի փորձերն են որևէ կերպ  ամփոփել Արցախի դեմ ագրեսիան մի այնպիսի առաջարկով, որը ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի հավանությունը կստանար և հնարավորություն կտար իրեն խուսափել պատասխանատվությունից»։

Ըստ Ղուկասյանի՝ այսօր Իլհամ Ալիևը գտնվում է այն նույն վիճակում, ինչ Քադաֆին էր, Միլոշևիչը, Սադամ Հուսեյնը«Այսինքն՝ ինքն անցել է այն կարմիր գծերը, որը թույլատրելի է միջազգային հարաբերություններում։ Այժմ նա 5 րոպե պակաս է գտնվում միջազգային պատասխանատվությունից։ Դրա համար էլ ակտիվորեն փորձում է տարբերակներ գտնել, թե ինչպես ավարտել  հետպատերազմական վիճակը՝ առաջարկելով տարբեր եղանակներ, հնարավորություններ, որոնք ըստ իրեն կարող են հետաքրքրել արևմուտքին և նա կարող է նաև Ռուսաստանի աջակցությունը ստանալ։ Տեսանք, որ Իրանն այս անգամ շատ սուր արտահայտվեց, գրեթե սպառնաց, որ  Իրանի համար անընդունելի կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը փորձեն փոխանակումներ իրականացնել։ Ըստ էության վերը նշված պարբերականում նշված էր հենց այդ միտքը, որից հետո էլ այաթոլան ելույթ ունեցավ և Ադրբեջանի հասցեին սպառնալիքներ հնչեցրեց։ Այսինքն՝ սա այսօր  Իրանի համար բավականին լուրջ խնդիր է, ընդհանրապես անցած էտապ է ԱՄՆ-ի համար ու նա որևէ օժանդակությամբ հանդես չի գալիս։ Համարում եմ, որ քիչ հավանական է, որ Մինսկի խմբի համանախագահներին այդ առաջարկը կարող է հետաքրքրել։ Ավելի հավանական է այն դիրքորոշումը, որ  այժմ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փորձում են կոնսենսուսի գալ և որը ենթադրում է, որ Արցախում պետք է միջազգային մանդատով կառավարում հաստատվի և միջազգային խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն Արցախի անվտանգությունը՝ այսինքն ռուսական զորքերը պետք է դուրս գան Արցախից, Արցախի տարածքային ամբողջականությունն էլ պետք է վերականգնվի։ Այսինքն՝  Շուշին, Հադրութը, Մատաղիսը պետք է հետ վերադարձվեն հայկական վերահսկողության տակ»։

Քաղաքագետի խոսքերով՝ Ադրբեջանի համար այդ իրադրությունը ծանր իրողություն է ստեղծում և նա փորձում է գտնել շրջանցող լուծումներ«Առաջարկում է հանդիպակաց տարբերակներ՝ այդ թվում և տարածքային փոխանակման տարբերակը։ Հայաստանի քաղաքական վերնախավի որոշումները բնականաբար պայմանավորված են  իրենց վերադասի՝ Ռուսաստանի դիրքորոշումներով։ Տեսնում ենք, որ հիմա էլ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հաստատում է  այն միտքը, որ որևէ տարածքային փոխանակում լինել չի կարող։ Իսկապես այսօրվա դասավորության մեջ այդպիսի լուծում լինել չի կարող»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում