Sunday, 05 07 2026
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան

Հավանություն տալը չի նշանակում, թե Ռուսաստանը միացել է Էրդողանի «3+3» նախաձեռնության առաջմղմանը. Սիլաև

Ռուսաստանցի հեղինակավոր միջազգայնագետ Նիկոլայ Սիլաևը անդրադարձել է Թուրքիայի նախագահի առաջարկած «3+3» ձևաչափի տարածաշրջանում «վեց երկրների հարթակ» ստեղծելու նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի արտգործնախարարի դրական արձագանքը այդ նախաձեռնությանը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ գաղափարի առաջմղմանը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համակարգում գործող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատողը այդ մասին ասել է Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում:

Սիլաևի խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի դրական արձագանքը «3+3» նախաձեռնությանը միանշանակ չէ, քանի որ այն ե՛ւ կարող է նշանակել, որ նրանք հավանություն են տալիս այդ նախաձեռնությանը, ե՛ւ կարող է նշանակել, որ Ռուսաստանը պարզապես չի ուզում հայտնվել այն վիճակում, որ ստիպված լինի մերժել:

«Կարելի է անվերջ հավանություն տալ այդ նախաձեռնությանը՝ շատ լավ հասկանալով, որ քիչ հավանական է, թե Վրաստանը կաջակցի այդ նախաձեռնությանը, և ամենայն հավանականությամբ չի աջակցի Հայաստանը: Հավանություն տալը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ նախաձեռնության առաջմղմանը: Ինձ թվում է, որ եթե Ռուսաստանի կողմից հավանություն լինի, ապա այդ հավանությունը բավական պասիվ կլինի», – հայտնել է Նիկոլայ Սիլաևը:

«Վեց երկրների հարթակի» կամ այլ կերպ ասած՝ «3+3» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ձևաչափ ստեղծելու գաղափարը 2020 թ. վերջին առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Սեպտեմբերի վերջին Էրդողանն այդ հարցը քննարկել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նշված նախաձեռնությունը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում քննարկել են նաև Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովը ասել է, թե իրանական կողմը դրական է արձագանքել այս երկրների մասնակցությամբ «3+3» ձևաչափով նոր հարթակ ստեղծելու նախաձեռնությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում