Ճապոնիայի մայրաքաղաքի շրջանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Ճապոնիայի Ազգային օդերեւութաբանական վարչությունը։
Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 19-ի։ Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Նրանցից երեքը տուժել են Տոկիոյում գնացքի մի քանի վագոնների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով։ Մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի և Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին: Օջախը գտնվել է 75 կմ խորության վրա: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:
Սեյսմոլոգները նախազգուշացնում են առաջիկա շաբաթվա ընթացքում կրկնվող ցնցումների վտանգի մասին: