Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

500 ոստիկան սմարթֆոնները միացրած հավաքվել էին․․. Նրանց մեջ վեճ է եղել. մանրամասներ՝ Շուշիի Մշակույթի տան հրթիռակոծության մասին

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի Մշակույթի տան հրթիռակոծության մասին: Ոստիկանության Շիրակի, Լոռվա ու Տավուշի մարզային վարչությունների մոտ 500 ծառայողներ հոկտեմբերի 4-ին ուղարկվում են ռազմաճակատ՝ Լոռվա մարզային վարչության պետ, գնդապետ Տիգրան Կարապետյանի հրամանատարությամբ:

Երբ ավտոշարասյունը հասնում է Շուշի, Ստեփանակերտում օդային տագնապ է միանում և որոշում է կայացվում առայժմ կանգնել Շուշիում: Տիգրան Կարապետյանի հրամանով 500 ոստիկաններ տեղակայվում են Մշակույթի տան նկուղներում:

Ոստիկանների մոտ որոշակի բողոք է սկսվում առ այն, որ իրենց չեն տրամադրել կանաչ կամուֆլյաժ և ռազմաճակատ են ուղարկվում կապույտ կամուֆլյաժով: Առանց գիտակցելու, որ 500 հոգու մի տեղ հավաքելը արդեն իսկ շատ վտանգավոր է՝ ոստիկաններին հրահանգում են նկուղից բարձրանալ դահլիճ:

Դահլիճում հավաքվելու պահին հենց բալիստիկ հրթիռը հարվածում է շենքի տանիքին, որի արդյունքում 27 ոստիկան մահանում է, շատերը՝ վիրավորվում:

Ավելի ուշ Շուշի է ժամանում ոստիկանության ղեկավար կազմի պատվիրակությունը, որն անգամ չուներ այդ 500 ոստիկանների ցուցակը, գաղափար չուներ հարվածից հետո տարբեր տեղեր ապաստանած ոստիկանների գտնվելու վայրի մասին, տեղյակ չէր, թե քանիսն են զոհվել:

Այս ամենը, ըստ էության խոսում է ոստիկանությունում տիրող հանցավոր անկազմակերպվածության ու ոչ կոմպետենտության մասին: Մինչ օրս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել տեղի ունեցածի համար, այդ թվում գնդապետ Տիգրան Կարապետյանը, ով այժմ Արագածոտնի վարչության պետն է:

Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ, ով նշեց, որ երբ ինքը տեսել է մեծ թվով ոստիկանների Շուշիում, հետաքրքրվել, թե ինչ է կատարվում, իրեն ասել են՝ եկել են, որ Արցախում պարետային ժամը հսկեն:

«Ես իմ աշխատասենյակում եմ եղել, երբ հրթիռակոծել են այդ շենքը: Հետո հասել եմ այնտեղ, կազմակերպել ենք առաջին օգնություն, նրանք տարբեր ապաստարաններում են եղել, իրենց սննդի հարցն ենք լուծել:

Էս տղաներին ասել են՝ դիրքեր պետք է տանեն: Իրենք ասել են՝ մեզ չեն ասել, որ դիրքեր ենք գնալու, սկսել են հրաժարվել, բողոքում էին, որ իրենց խաբել են, խաբելով բերել են հասցրել այստեղ: Եկել հավաքվել են Մշակույթի տանը: Ինձ հետ չեն խորհրդակցել, եթե ինձ ասեին՝ այսպիսի բան կա, ես գիտեի, որ Մշակույթի տան շենքը վտանգավոր է, ես չէի թողնի, որ այդքան մարդով այդտեղ հավաքվեին:

Ինձ պատմել են, որ Մշակույթի տանը վեճ է եղել: Բոլորի սմարթֆոնները միացրած է եղել, այդ կապերի միջոցով երևի տեղորոշել են, բացի այդ ԱԹՍ-ն էլ Շուշիի վերևը նկարում էր»,-ասաց Արծվիկ Սարգսյանը:

Հարցին, թե արդյոք 500 ոստիկանի մեկ շենքում հավաքելն արդեն իսկ հանցավոր որոշում չէ՞ր, նա պատասխանեց. «Եթե իրենցից մեկը գար քաղաքի ղեկավարությանը դիմեր, որ այսպիսի հարցով եկել ենք Շուշի, մենք իրենց խորհուրդ կտայինք և կարգելեինք այդտեղ հավաքվել: Պատկերացրեք, այդքան ոստիկան միանգամից քայլելով գալիս էին: Ես ասել եմ, որ դա վտանգավոր է, որովհետև եթե ադրբեջանցիները այդքան շարժ էին տեսնում, անմիջապես անօդաչուն խփում էր: Պետք է գային հարցնեին, կամ եթե ժողով էին ուզում անել, պետք է անեին ապաստարաններում: Կամ գոնե կարելի էր ասել, որ հեռախոսներն անջատեն, նկարահանումներ չանեն:

Չեն հետաքրքրվել, չեն հարցրել: Անգամ մարդիկ զրուցում են, ասում են՝ ինչ-որ մի աղջիկ է եղել, հեռախոսը միացրած դուրս է եկել, դրանից հետո խփել են, իբր ծախված գործ է եղել»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում