Գեղարքունիքի մարզի ճամբարակի եւ Գավառի տարածաշրջաններում հոկտեմբերի վեցի հետկեսօրին տեղումները եղել են թաց ձյան տեսքով։ Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Ճամբարակ համայնքում ձյունն այս պահին տեղում է Ճամբարակ քաղաքում եւ նրանից հարավ ընկած բնակավայրերի տարածքներում։
«Երեկ երեկոյան ժամերին եւս ձյուն տեղաց Ճամբարակում։ Այս պահին Թթուջուր գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածներում անձրեւ է տեղում, իսկ հարավային թեւում թաց ձյուն, որը հալվում է, սակայն լեռների կատարներն արդեն ձյունապատ են»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը։
Գավառի տարածաշրջանի որոշ համայնքներում ու Գավառ քաղաքում եւս թաց ձյուն է տեղում։ Առանձին համայնքապետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գեղամա լեռնաշթայի կատարներին արդեն ձյուն է նստած, ձնապատ են նաեւ 2500 եւ ավելի մետր բարձրությունների սարալանջերը։ Ջերմաստիճանի նվազեցման պարագայում, սակայն, Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կարտոֆիլի եւ պտղի բերքահավաքը դեռեւս ավարտված չէ, անասնահոտերն էլ դեռեւս գտնվում են սարատեղերի արոտավայրերում։