ԲՀԿ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայն չէ այն գնահատականի հետ, թե իրենց կանխատեսած սովը, ֆինանսական համակարգի փլուզումը տեղի չեն ունեցել։ Ասում է՝ շատ պարզունակ մակարդակով է դիտարկվել այդ հայտարարությունը։ Նախկին պատգամավորը շարունակում է պնդել, որ տնտեսությունը կարելի էր ավելի քիչ վնասներով դուրս բերել 2020-ից։ Խոսելով քաղաքական գործընթացների մասին՝ Մելքումյանը նշում է՝ այս խորհրդարանը ճգնաժամ չլուծեց, իսկ ընդդիմության փողոցային պայքար սկսելու հայտարարությունների մասին կեսկատակ նշում է՝ ցրտերը մոտենում են, էլ ի՞նչ պայքար։ «Փողոցային պայքարը ինքնանպատակ չի լինում, մենք իրավունք չունենք «խալաստոյ» կրակենք»։