Thursday, 30 03 2023
15:50
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Գործը ուղղորդված է․ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, որ բենզինից է․ կացարանում զոհված զինվորի պապիկ
15:37
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Վաղը ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Ալիխան Սմաիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Ուղիղ․ Հրդեհից զոհված 15 զինծառայողների հարազատները հանդիպում են զինդատախազի հետ
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը. թիրախում քաղաքացիական անձինք են
Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է ԱԺ իշխող խմբակցությանը
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
14:30
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
14:25
Եղանակը աշխարհում – ՄԱՐՏ 31, 2023
14:20
Հռոմի Պապը հոսպիտալացվել է
14:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ
Լուրերի օրվա թողարկում 14:00
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ
Արտակ Համազասպյանը ԱՄՆ ում մեղադրվում է չգրանցված կրիպտոարժույթի դիմաց $8 մլն հավաքագրելու համար
13:40
ԱՄՆ-ն ժողովրդավարության համար 690 մլն դոլար կտրամադրի
Ադրբեջանը ոչնչացնում է Լաչինի միջանցքը, որից բխում է Արցախի կարգավիճակը
13:30
Պակիստանում 11 մարդ է մահացել անվճար ալյուր բաժանելիս սկսված հրմշտոցի հետևանքով
Հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. վարչապետ
13:20
2023 թ.-ին երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը 3%-ից ցածր կլինեն Ուկրաինայի հակամարտության պատճառով. ԱՄՀ-ի ղեկավար
ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան
13:10
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պետական այցով գտնվում է Գերմանիայում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը շատ զգայուն է Հայաստանի քաղաքական խնդիրների հանդեպ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը շատ զգայուն է Հայաստանի քաղաքական խնդիրների հանդեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն՝ ընդգծելով, որ 88 անդամ պետություն ունեցող կազմակերպությունը կարևորում է Հայաստանը՝ որպես իր անդամ պետություն և նախագահող երկիր:

«Մենք հետևել ենք իրադարձություններին, հայերի ցավին պատերազմի ժամանակ: 88 անդամ պետություն կա մեր կազմակերպությունում, մի շարք երկրներ շատ սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, որոշ երկրներ նույնիսկ քաղաքական պրոցեսների մեջ են ներգրավված, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, որը նաև մեր կազմակերպության նստավայրն է: Եվ կան երկրներ, որոնք պակաս զգայուն են այս հարցի նկատմամբ: Բայց կազմակերպությունը, բնականաբար, կարևորում է: Հայաստանը մեր անդամ պետությունն է, նաև այս պահին մեր նախագահող երկիրն է, ուստի մենք շատ զգայուն ենք մնում, շատ ուշադիր ենք մնում այս երկրի հանդեպ», – ասել է Լուիզ Մուշիկիվաբոն:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հետաքրքրված է շարունակելու Հայաստանի հետ համատեղ ծրագրերը և մասնավորապես գտնելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք կապված կլինեն հայ երիտասարդության, հայ և ֆրանկոֆոն մյուս երկրների երիտասարդների միջև փոխգործունեության հետ՝ լինի դա Աֆրիկայում, Ասիայում, թե Եվրոպայում:

«Մենք փորձում ենք գտնել ծրագրեր, նախաձեռնություններ, որոնք կհամապատասխանեն հայ երիտասարդության ակնկալիքներին: Դա, իհարկե, հավելվում է մեր դասական համագործակցությանը ֆրանսերեն լեզվի շրջանակներում: Եվ մենք միշտ ուրախ ենք վերադառնալ այս երկիր և ավելի ու ավելի շատ ձայներ լսել, որոնք խոսում են ֆրանսերեն», – նշել է գլխավոր քարտուղարը:

Մյուս կողմից, սակայն, Ֆրանկոֆոնիան, ըստ Լուիզ Մուշիկիվաբոյի, միայն ֆրանսերենին չի վերաբերում: Ֆրանսերենը, գլխավոր քարտուղարի խոսքով, համատեղ լեզու է ՖՄԿ անդամ երկրների համար, բայց, նախ, բոլորն ունեն նաև իրենց ազգային լեզուն, ունեն այլ օտար լեզուներ:

«Այսօր բարդույթներից ազատված է Ֆրանկոֆոնիան: Ֆրանսերենը կարող է գոյակցել այլ լեզուների հետ: Սա մեր բոլոր անդամ պետությունների իրականությունն է: Ուստի, մենք, իհարկե, կարևորություն ենք տալիս ֆրանսերենին, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ֆրանկոֆոններին աշխատանք գտնել, նոր հնարավորություններ ունենալ, ճամփորդել և հասկանալ աշխարհը: Սա է Ֆրանկոֆոնիան այսօր», – ասել է գլխավոր քարտուղարը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, որը ՖՄԿ լիիրավ անդամ է, Լուիզ Մուշիկիվաբոյի խոսքով՝ Հայաստանը մեծապես նպաստում է կազմակերպության գործունեությանը, ընդ որում՝ բավական դժվարին իրավիճակում:

Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղարը, ինչպես ինքը խոստովանեց, առանձնահատուկ կախվածություն ունի Հայաստանից՝ առավել ևս գտնվելով Երևանում, որտեղ ինքն ընտրվել է գլխավոր քարտուղար: Նա հիշեց 2020-ի համաճարակային և պատերազմական իրավիճակները, որոնց ընթացքում ինքն ու Հայաստանի վարչապետը մշտական կապ են պահել հեռախոսով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հատուկ շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց տիկին Մուշիկիվաբոյին 2020-ի աշնանը Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ դրսևորած համերաշխության համար:

«Ուրախ եմ, որ կարող եմ այժմ հանդիպել Ձեզ հետ որպես գործող նախագահողի, խոսել այն ամենի մասին, ինչ կատարվել է 2018 թվականից ի վեր: Մեծ գոհունակություն ենք արտահայտում մեր կազմակերպության տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության առիթով: Եվ Ձեր ակտիվության համար՝ չնայած այն սանիտարական իրավիճակին, որ բարդացրել է բոլորի կյանքը», – դիմելով Հայաստանի վարչապետին՝ ասել է Լուիզ Մուշիկիվաբոն:

Հայաստանը կշարունակի նախագահել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մոտ մեկուկես ամիս՝ մինչև Թունիսում կայանալիք 18-րդ գագաթաժողովը, որի շրջանակներում ՖՄԿ նախագահությունը կփոխանցի Թունիսին:

ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն Հայաստան էր եկել կազմակերպությունում Հայաստանի եռամյա նախագահության արդյունքները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ամփոփելու նպատակով:

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է դարձել 2012 թ. հոկտեմբերին Քինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ: Կազմակերպության նախագահությունը Հայաստանը ստանձնել է 2018 թ. հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած 17-րդ գագաթաժողովի ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում