Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Սամցխե-Ջավախքում մեր հայրենակիցները նախընտրել են ձայնը տալ իշխող ուժին՝ լարվածությունից խուսափելու ու հետագայում խնդիրներ չունենալու համար

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթում է շաբաթ օրը երկրում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Քվեաթերթիկների ավելի քան 99 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ իշխող ուժը մոտ 47 տոկոս է ստացել: Երկրորդ տեղում՝ 31 տոկոսով, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն է: Երրորդը նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունն է, որը ստացել է քվեների մոտ 8 տոկոսը:

Բոլոր հինգ խոշոր քաղաքներում՝ Թբիլիսի, Ռուսթավի, Քութաիսի, Փոթի և Բաթումի, կկայանա ընտրությունների երկրորդ փուլ. թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը:

Ընտրությունների նախօրեին Վրաստան վերադարձավ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրան ձերբակալել են, քանի որ 2018 թվականին հեռակա կարգով դատապարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն -ՀԿ-ի տնօրեն Էդուարդ Այվազյանն  ասաց, որ Սամցխե-Ջավախքի շրջանում ընտրությունները բավականին լավ են անցել, ազատ մթնոլորտում, լուրջ միջադեպեր չեն գրանցվել․ «Բնականաբար եղել են փոքրիկ խնդիրներ, որոնք առաջացել են թե Սամցխե-Ջավախքի քաղաքներում, և թե՛ գյուղերում։ Նկատվել են մարդկանց կուտակումներ ընտրատեղամասերից ոչ հեռու, նաև եղել են ուղղորդումների դեպքեր։ Եթե կարելի է դա խախտում համարել, ապա ես միայն դա կնշեմ։ Բայց անցած տարիների համեմատ ընտրություններն ավելի հանգիստ ու  խաղաղ մթնոլորտում են անցել և կարծես թե  շատ լուրջ խախտումներ չեն գրանցվել»,-նկատեց մեր զրուցակիցը։

Նա հավելեց, որ առանձին  տեղերում եղել են դեպքեր, երբ իշխող կուսակցության աջակիցները փորձել են ընտրողներին հուշել, թե ում օգտին քվեարկեն։ Մի քանի տեղ լրագրողները նման դեպքեր ֆիքսել են․«Բայց ընդհանուր առմամբ, նորից նշեմ, որ ընտրություններն անցել են բավականին դրական մթնոլորտում»։

Էդուարդ Այվազյանն ասաց, որ բոլոր քաղաքներում հաղթանակ են տարել իշխող կուսակցության թեկնածուները, քաղաքային խորհուրդներն էլ ձևավորվել են «Վրացական երազանքի»-ի գլխավորությամբ․«Թե՛ քաղաքապետարանների քաղաքային խորհուրդներում և թե՛ քաղաքապետի ընտրություններում իշխող ուժն է հաջողություն գրանցել։ Բոլոր տեղերում երկրորդ հորիզոնականում Միխեիլ Սաակաշվիլիի  «Միացյալ ազգային շարժումն է»։ Բայց այն հավաքել է էականորեն ավելի քիչ ձայներ, քան իշխող ուժը։ Եղել են առանձին գյուղեր, որտեղ ընդդիմությունն ունեցել է հաջողություն։ Օրինակ Ախալցխայի շրջանի Վալե կոչվող  վայրում, որը փոքրիկ տեղ է՝ ո՛չ քաղաք է, ո՛չ գյուղ։ Այստեղ ընդդիմությունը հաջողություն է գրանցել։ Կան նման գյուղեր, որտեղ ընդդիմությունը հաջողություն ունեցել է, բայց հիմնականում՝ բոլոր խոշոր տեղերում մեծամասամբ իշխող ուժն է հաղթանակ տարել»։

Մեր  այն դիտարկմանը, թե կարո՞ղ ենք այս պատկերից եզրակացնել, որ մեր հայրենակիցներն օրինակ գոհ են Վրաստանի իշխանություններից, Էդուարդ Այվազյանն արձագանքեց․ «Այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Սամցխե-Ջավախքը, այդ շրջաններում ընտրությունները մի փոքր այլ կերպ են անցնում, մարդկանց մոտեցումն էլ այլ է։ Էթնիկ փոքրամասնությունները միշտ էլ ձայնը տալիս են իշխող կուսակցության օգտին։ Նրանք միշտ էլ քվեարկել են այն ուժերի օգտին, որոնք այդ պահին  իշխանության են։ Բայց ասել, որ միանշանակ ազգաբնակչությունը գոհ է իշխանություններից՝ այդպես չէ։ Պարզապես լարվածությունից խուսափելու համար, մարդիկ հիմնականում նախընտրում են ձայնը տալ իշխող ուժին, որպեսզի հետագայում իրենց գյուղերում լարվածություն չառաջանա։ Բայց, կրկնում եմ, դա չի նշանակում, թե խնդիրներ գոյություն չունեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում