Saturday, 20 06 2026
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին

Ինչո՞ւ է ուշանում Սիլիկոնային հովտում Հայաստանի ներկայացուցչության բացումը

Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կենտրոններից մեկում՝ ԱՄՆ Սիլիկոնային հովտում Հայաստանի ներկայացուցչության բացման մասին խոսվում է արդեն 3 տարի: Հայկական ներկայացուցչությունը նախատեսվում էր բացել դեռ անցած տարի, սակայն, պաշտոնյաների հավաստմամբ, դրան խոչընդոտել են որոշ տեխնիկական խնդիրներ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ այս տարի սեպտեմբերին Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելությունը պետք է գա Հայաստան՝ կառավարության հետ քննարկելու պետական-մասնավոր համագործակցության մոդելի կոնցեպցիան:

«Ամբողջ ծախսը չի կարող պետությունը փակել: Ըստ հաջողության տոկոսների և այլնի պետք է համաֆինանսավորում լինի: ՀԲ-ն ու կառավարությունը կքննարկեն ու կորոշեն՝ բացել, թե՝ ոչ»,- ասաց Բ. Ենգիբարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է այսքան ուշանում ներկայացուցչության բացումը, Բ.
Ենգիբարյանը պատասխանեց, որ, ըստ վարկային համաձայնագրի, մինչև չհաստատվի գործնական ձեռնարկը՝ մոդելը, ծրագիրը չի կարող սկսվել, իսկ դա ՀԲ-ից է կախված:

Բ. Ենգիբարյանը նշեց, որ 4 տարվա համար 1 մլն դոլար է հարկավոր, որի մի մասը կառավարությունը պետք է ապահովի, մյուսը՝ մասնավորը. «Հետաքրքիրն այն է, որ եթե բիզնեսը հաջողություն ունենա, ի՞նչ տոկոսադրույք և ինչքա՞ն է մասնավորը վճարելու: Պետությունը կատալիզատորի դեր պետք է կատարի, բայց նաև պետք է վստահ լինի, որ եթե 4 տարի հետո դուրս է գալու, գրասենյակը չի փակվի»:

Բ. Ենգիբարյանն ասաց, որ եթե ամեն ինչ լավ լինի, հնարավոր է, մինչև տարեվերջ ներկայացուցչությունը բացվի, մինչ այդ էլ կհայտարարվի գրասենյակի կառավարչի մրցույթ:

Հիշեցնենք, որ, ինչպես նախատեսվում էր, ՀՀ ներկայացուցչությունը պետք է տեղակայվի Plug & Play համակարգչային ձեռնարկությունների ինկուբատորում, որի հետ համագործակցություն հաստատվել է 2009 թ. նոյեմբերին՝ ինկուբատորի տնօրենի՝ Հայաստան այցելության ընթացքում: Plug & Play-ում ներկայացուցչություն են հիմնել Չեխիան, Սլովակիան, Էստոնիան և անգամ ԱՄՆ-ի հարևան Կանադան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում