Google ընկերությունը 12.5 միլիարդ դոլարով գնում է Motorola ընկերության բջջային հեռախոսների բիզնեսը: Գնի զգալի մասը հավելավճար է պատենտների փաթեթի համար, որն անցնելու է Google-ին` հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Motorola Mobility դուստր ձեռնարկության վաճառքից ընկերության ամեն բաժնետեր մի բաժնետոմսի դիմաց կստանա 40 ԱՄՆ դոլար: Դա 63 տոկոսով ավել է, քան ուրբաթ օրը Նյու Յորքի բորսան փակելու պահին: Այս գործարքը կապի ոլորտում խոշորագույնն է վերջին 10 տարվա ընթացքում:
«Ես հավատում եմ, որ Motorola-ն հոյակապ հիմք է աճի համար: Դրա պատենտները հնարավորություն կտան պաշտպանվել այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են Microsoft-ը և Apple-ը»,- հայտարարել է Google-ի տնօրեն Լարրի Փեյջը: