Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական մեկնաբանություն է տարածել, Վրաստանի ժամանակավոր ներկայացուցիչ Սանդրո Թոփուրիային գերատեսչություն կանչելու վերաբերյալ: Հաղորդում եմ վրացական լրատվամիջոցները։
«Հոկտեմբերի 2-ին Ուկրաինայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սանդրո Թոփուրիան հրավիրվեց արտաքին գործերի նախարարություն: Դիվանագետը մեզ տեղեկացրեց Վրաստանում Սաակաշվիլիի կալանավորման հանգամանքների, Վրաստանի քրեական օրենսգրքի հոդվածների մասին, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել:
Ուկրաինական կողմն ընդգծեց Սաակաշվիլիի օրինական իրավունքների լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունը, դիմեց վրացական կողմին՝ թույլ տալու Ուկրաինայի հյուպատոսին իրավական և հյուպատոսական օգնություն ցուցաբերել նրան:
Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է Ուկրաինայի սկզբունքային դիրքորոշումը Վրաստանի ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ»,- ասվում է Ուկրաինայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։