Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսն անցնում է կառավարությանը։: Թե ում բաժնետոմսերի ձեռքբերման եղանակով է ընկերությունը հայտնվել ԶՊՄԿ-ում, դեռևս պարզ չէ,«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը գրանցված է Մոսկվայում, ըստ ռուսական որոշ բաց աղբյուրների, բաժնետերը Սերգեյ Շերբակովն է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի իրական սեփականատերերի ռեստրում այս նորահայտ ընկերության մասին ոչինչ նշված չկա։ Մի գիշերում հայտնվում է խիստ կասկածելի, ռուսական ծագմամբ մի ընկերություն, ում չգիտես ինչ գործարքով անցել է Զանգեզուրի պղնձամոլբենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը և այդ 60 տոկոսից 25-ը նվիրում է կառավարությանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՄԱՀՀՒ ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ: