Monday, 13 05 2024
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի

Հանուն Հանրապետության Կուսակցության պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը

Հանուն Հանրապետության Կուսակցության պատվիրակությունը նախագահ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դեսպանատանը, տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում ՄԹ Արտակարգ եւ Լիազոր դեսպան Ջոն Գալահերի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաեւ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը եւ արտաքին կապերի քարտուղար Առնոլդ Բլեյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին լայն շրջանակի հարցեր, կապված տարածաշրջանային անվտանգության, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հետ, ինչպես նաեւ՝ հետպատերազմական զարգացումները եւ մարտահրավերները, նրանց հաղթահարման ուղիները, հայ-բրիտանական հարաբերությունների ներկան եւ ապագան։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարներին։

Կուսակցության պատվիրակությունը կարեւորեց հայ-բրիտանական ընդհանրությունը ժողովրդավարական արժեքների հենքի վրա, ինչպես նաեւ պաշտոնական Լոնդոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահության ջանքերին սատարելուն, տարածաշրջանում տեւական խաղաղություն եւ կայունություն հաստատելուն, Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված դիրքորոշումը։ Նաեւ խիստ կարեւորվեց Հայաստանի մասնակցությունը ս․թ․ նոյեմբերին Մեծ Բրիտանիայում կայանալիք՝ կլիմայի խնդիրներին նվիրված COP26 համաշխարհային գագաթնաժողովին ամենաբարձր մակարդակով։

Կողմերը համընկնող դիրքորոշումներ հայտնեցին, կապված Հայաստանի ժողովրդավարական ապագայի, խաղաղ եւ բարգավաճող տարածաշրջանի տեսլականի հետ, եւ Մեծ Բրիտանիայի դեսպանը վերահաստատեց իր երկրի պատրաստակամությունը սատարելու Հայաստանի՝ խաղաղության, բարեփոխումների եւ ժողովրդավարության օրակարգին։ Այդ համատեքստում կարեւորվեց դրան համախոհ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, հանրային ճանաչում ունեցող շրջանակների, փորձագիտական հանրության հետ քննարկումների խորացման եւ շարունակական համագործակցության հաստատման անհրաժեշտությունը։

Քննարկվեցին Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման, տնտեսական, կրթական, գիտական, տեխնոլոգիական, հաղորդակցությունների, վերականգնվող էներգիայի եւ այլ ոլորտներում հայ-բրիտանական համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները։

Հանդիպումն անցավ ջերմ եւ անկեղծ մթնոլորտում, երկուստեք նշվեց հետաքրքրություն քննարկումները շարունակելու վերաբերյալ, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդակցություններին հաղորդել պարբերական բնույթ։

Հանուն Հանրապետության Կուսակցության Մամլո ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում