Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի նահանգի Օզալփ շրջանում ականի վրա պայթել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող բեռնատարը։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 թուրք զինծառայող։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05.00-ի մոտ, իրանական սահմանից 15 կիլոմետր հեռավորության վրա։ Նշվում է, որ ականը տեղադրել են ահաբեկիչները։ Ամենայն հավանականությամբ, թուրքական լրատվամիջոցն այստեղ նկատի ունի Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներին։
Տարածաշրջանում Թուրքիայի անվտանգության ուժերը լայնամասշտաբ գործողություններ են իրականացնում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը խիստ զայրացած է մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսին PKK-ի արյունալի գործողություններից՝ խոստանալով Ռամադանի ավարտից հետո կոշտ գործողություններ կիրառել նրանց նկատմամբ։







































