Wednesday, 08 05 2024
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Արցախի դեմ ոճրագործությունների վերաբերյալ քննարկումներով Ամերիկայի հայկական համագումարը մեկնարկեց առցանց քարոզչական շաբաթը

Վաշինգտոն – Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ամերիկայի հայկական համագումարը սկիզբ դրեց իր 2021թ.-ի Աշնանային քարոզչական շաբաթին՝ ի հիշատակ Արցախում 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի: Մասնագետների պանելային քննարկումներն անդրադարձան «Արցախում պատերազմից մեկ տարի անց. վայրագություններ» և «Մշակութային պղծում ու վտանգված քրիստոնյաներ» թեմաներին, որոնք լույս սփռեցին Արցախի և նրա ժողովրդի վիճակի մասին մեկ տարի անց:

Առաջին պանելային քննարկումը, որի մոդերատորն էր Դեյվիդ Ֆիլիփսը, կենտրոնացավ այն դժբախտությունների վրա, որոնց ներկայումս բախվում է Արցախի ժողովուրդը, ներառյալ՝ «անվտանգության և մարդկային բարեկեցության մարտահրավերները»,– ասաց Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության հաստատման և իրավունքների պաշտպանության ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը, ով հիմնել էր Արցախի դեմ ոճրագործություններ նախագիծը: Նա նշեց, որ Թուրքիայի կողմից տրամադրված հարվածային անօդաչու թռչող սարքերը և ջիհադիստ վարձկանները «ձևավորեցին մարտի դաշտը» և «փոխեցին պատերազմի ելքը»:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկեց նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարության իրագործումը, Ալիևի ռեժիմի կողմից անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների շարունակական խնդիրները, հակամարտության արմատները և սահմանի վերաբերյալ հարցեր:

Թաթոյանը նաև բացատրեց, թե ինչպես է դաժան հակահայկական վերաբերմունքը ներկայում Ադրբեջանում դարձել է սահմանված կարգ, մեջբերելով պատերազմական հանցագործությունների չդատապարտվող օրինակներ՝ սկսած 9-ամյա աղջկանից՝ Վիկտորիա Գևորգյանից, ով անմիջապես սպանվեց սեպտեմբերի 27-ին՝ Արցախի Մարտունիում գտնվող իր տան ռմբակոծության հետևանքով, մինչև Ազոխ գյուղից 82-ամյա գլխատված տղամարդը:

«Ադրբեջանի ռազմական ուժերի այս դաժան պատերազմը տարիներ շարունակ պետության կողմից սատարվող Արցախի ու Հայաստանի հայերի նկատմամբ ատելության արդյունք է»,– ասաց Թաթոյանը, ով ընդգծեց, որ ուսումնասիրել է ավելի քան 300 տեսանյութ՝ ադրբեջանական ուժերի կողմից զինվորների և խաղաղ բնակիչների գլխատման, սպանությունների և անդամահատումների վերաբերյալ:

Թաթոյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում գերության մեջ մնացող հայ ռազմագերիների «անօրինական և արհեստական» դատական գործընթացներին՝ անկախ նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարության հստակ պայմաններից և դրա դրույթներից, որ բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն:

«Հայերը վերադարձրել են (ադրբեջանցի) ռազմագերիներին, սակայն Ադրբեջանը քաղաքականացրել է ամբողջ գործընթացը և առկա ռազմագերիներին օգտագործում է սակարկելու նպատակներով և տարածքների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար»,– ասաց Թաթոյանը, ով հաստատեց, որ նման գործողությունները խախտում են ոչ միայն հրադադարը, այլ Ժնևյան երրորդ կոնվենցիաները: «Նրանց նպատակն է ջնջել հայ ազգին»:

Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ աշխատակից դոկտոր Մայքլ Ռուբինը, ով Իրանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացումների վերլուծաբան է և Թուրքիայի ցեղասպան քաղաքականության քննադատ, մանրամասնեց, որ Արցախի դեմ պատերազմը «փորձնական դեպք» էր և ավելի մեծ հետևանքներ ունի տարածաշրջանի համար:

«Եթե Թուրքիան և Ադրբեջանը անպատիժ մնան ջիհադիստ վարձկաններ օգտագործելով, ապա նրանք պարզապես ավելի շատ կօգտագործեն դրանց»,– ասաց դոկտոր Ռուբինը: «Դա հավանական ժխտողականություն է ստեղծում ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև մի շարք այլ երկրների համար»:

Դոկտոր Ռուբինը բացատրեց, որ մի շարք հարձակումներ են տեղի ունեցել Հայաստանի սահմանի հակառակ կողմից, և որ Ալիևը իր «հռետորաբանությունը տեղափոխում է իրականության տիրույթ»` փորձարկելով հայկական սահմանը:

Նա հիշեցրեց մասնակիցներին, որ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը «խաղաղության պայմանագիր չէր», և որ ԱՄՆ-ն «բացակա, անարդյունավետ և համեմատաբար պասիվ է եղել՝ երկու կողմերին բարոյական ու քաղաքական համարժեքությամբ վերաբերվելով»:

Ռուբինը նշեց, որ չնայած նախագահ Բայդենը և նրա վարչակազմը «իրավացիորեն ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը», ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ընդամենը երկու օր անց, «անօրինական կերպով, օրենքի տառին և ոգուն համապատասխան» չեղարկեց ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևը»:

Առաջ նայելով՝ դոկտոր Ռուբինը հայտնեց իր մտահոգությունը, որ ամերիկյան քաղաքականություն մշակողներն ու վերլուծական կենտրոնների վերլուծաբանները ցանկանում են «չափել ամերիկյան քաղաքականությունը ըստ նրա, թե ինչ էր Թուրքիան, այլ ոչ թե ըստ նրա, թե ինչ է այն այսօր» և հետևում են «ավելի շատ ցանկալի մտածողությանը, քան իրականությանը»:

«Մենք տալիս ենք Ադրբեջանի նման երկրներին ազատորեն գործելու հնարավորություն, ինչը լավ չի ավարտվում Հարավային Կովկասի կայունության համար, և ժամանակն է, որ ԱՄՆ-ն արթնանա»,– եզրափակեց դոկտոր Ռուբինը:

Կեսօրից հետո կազմակերպված պանելային քննարկումը նվիրված էր «Մշակութային պղծում և վտանգված քրիստոնյաներ» թեմային, որի մոդերատորն էր Եկեղեցիներ հանուն Մերձավոր Արևելքի խաղաղության գործադիր տնօրեն պատվարժան դոկտոր Մեյ Էլիս Քենոնը: Քննարկմանը ելույթ ունեցան նաև ԱՄՆ-ի Հայաստանյաց ուղղափառ եկեղեցու (Արևելյան թեմի) էկումենիկ գծով տնօրեն ու թեմական պատվիրակ և Եկեղեցիներ հանուն Մերձավոր Արևելքի խաղաղության խորհրդի անդամ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և «Միջազգային քրիստոնեական կոնցեռն» ՀԿ-ի (ICC) քարոզչական գծով տեղակալ Էնդրյու Քրեյնը:

Քրեյնը խոսեց ICC-ի` երեք «A»-երի վրա կենտրոնանալու մասին. իրազեկում (Awareness), աջակցություն (Assistance) և քարոզչություն (Advocacy), որոնք բոլորն օգտագործվում են «Արցախում այս խնդիրներին անդրադառնալու համար»:

«Իրազեկության բարձրացման համար ICC-ն անցավ հենց պատերազմը լուսաբանող աշխատանքների` ավելի լայնածավալ պատմություններ ընդգծելու համար, ներառյալ՝ քրիստոնեության ոչնչացում և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացված ռազմական հանցագործություններ»,– ասաց Քրեյնը: Պատերազմից հետո ICC-ն հրապարակեց երեք զեկույց և վարձեց երկու աշխատակցի՝ այնտեղ, տեղում լրիվ դրույքով աշխատելու և մարդասիրական կարիքները գնահատելու համար:

ICC-ն միացել է նաև Վաշինգտոն քաղաքում հայ համայնքի քարոզչական ջանքերին: «ICC-ն կշարունակի աշխատել Ամերիկայի հայկական համագումարի հետ` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի հարուստ մշակույթի ոչնչացումն ու եկեղեցիների ավիրումը հետ մղելու համար»,– ասաց նա:

Քրեյնը կենտրոնացավ կրթության, պատմության ուսումնասիրման և վերջին նորություններից տեղյակ լինելու կարևորության վրա, քանի որ «Թուրքիան և Ադրբեջանը չեն ցանկանում, որ դուք տեսնեք մշակութային ցեղասպանության այս մոդելը, որը նրանք իրականացնում են»:

Նա ընդգծեց, որ երկու երկրներն էլ առաջ են բերում «մի հարատև պատմություն, որ սա տարածքային վեճ է, սակայն սա տեղավորվում է հայ ժողովրդի և հայ քրիստոնեության դեմ թուրքական և ադրբեջանական գործողությունների մոդելի մեջ` ջնջելու Արցախի և Հայաստանի քրիստոնեական ինքնությունը»:

Իր խոսքի ընթացքում արքեպիսկոպոս Այքազյանը շեշտեց «քարոզչության մեջ եռանդուն» լինելու կարևորությունը և ընդգծեց Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը` «ջնջել այն ամենն, ինչ քրիստոնեական է աշխարհի այդ մասում: Ավերելով եկեղեցին՝ նրանք ոչնչացնում են աշխարհում յուրաքանչյուր քրիստոնյայի ոգին»:

Նա նշեց, որ հայկական եկեղեցիների ավերումը տեղի է ունենում գաղտնի, և «մնացել են շատ քիչ եկեղեցիներ»: Մինչև 1915թ. ներկայիս Թուրքիայում՝ օկուպացված Արևմտյան Հայաստանի հողերի վրա, կային 2890 հայկական եկեղեցիներ ու վանքեր:

Խոսելով Արցախի մասին, արքեպիսկոպոս Այքազյանը եզրափակեց, որ «մտավախություն կա, որ եկեղեցիները կկործանվեն, եթե արևմտյան կառավարությունները չմիջամտեն»:

Համագումարի քարոզչական շաբաթվա պանելային քննարկումները կշարունակվեն երեքշաբթի օրը, սեպտեմբերի 28-ին, «Աշխատել՝ Արցախն անվտանգ և կանաչ դարձնելու ուղղությամբ» թեմայով` Արևելյան ստանդարտ ժամանակով (EDT)` 11:00–12:00, Հայաստանի ժամանակով` 19:00-20:00 և «Աջակցեք քարոզչությանը» թեմայով՝ Արևելյան ստանդարտ ժամանակով (EDT)` 15:00–16:00 Հայաստանի ժամանակով` 23:00-00:00:

Ամերիկայի հայկական համագումար

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում