Օգոստոսի 9-ի հայտնի միջադեպի արդյունքում կալանավորված Հայ ազգային կոնգրեսի երեք երիտասարդ ակտիվիստներին ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, որակելով որպես քաղբանտարկյալներ, նշեց, որ այս փաստը շատ մեծ խոչընդոտ է երկխոսության ճանապարհին:
Բայց դեռևս 24 ժամ ժամանակ կա, և կախված նրանից, թե մինչև վաղը ինչպիսին կլինի կալանավորվածների կարգավիճակը, իրենք համապատասխան որոշում կկայացնենք: Հետևաբար՝ զրուցեցինք ՀՀԿ ԱԺ պատգամավոր, կոալիցիոն պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանի հետ, ով ասաց, որ ավազակության հետ որևէ կապ ունեցողին չի կարելի քաղբանտարկյալ անվանել, հակառակ դեպքում՝ դա ուղղակի անհեթեթություն է:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ այդ հայտարարության բովանդակությունն ազդի երկխոսության վրա, Գագիկ Մինասյանն ավելցրեց. «Ես կարծում եմ, որ հայտարարություն անողը պետք է մտածի հայտարարություն անելուց առաջ »:










































