Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելից դիմաց գերազանցել է 80 դոլարը։ Նման բան տեղի է ունենում 2018 թվականի աշնանից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում բորսային տվյալները, փոխանցում է РИА Новоссти-ն։
Երեկ նոյեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել էր 0,83 տոկոսով՝ հասնելով 80,19 դոլարի, կարճ ժամանակով դրսևորել նաև ավելի բարձր՝ 80․35 դոլար արժեք։
WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,85 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 76,09 դոլարի։
Նավթի գների աճը տեղի է ունենում ողջ աշխարհում հումքի պահանջարկի հեռանկարի բարելավման նշանների ֆոնին։ Բացի այդ, շուկաները սպասում են ՕՊԵԿ-ի նոր կանխատեսմանը, որը կհրապարակվի այսօր։








































