Friday, 26 04 2024
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Առանց նախապայմանների հնարավոր է հարաբերություններ հաստատել, բայց դա Թուրքիայի դեպքը չէ

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետից դրական ուղերձներ է ստանում։

«Մենք ունենք համագործակցության տարբերակ, որն անվանում ենք հինգի կամ վեցի հարթակ։ Այս առումով մենք այս պահին դրական ուղերձներ ենք ստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Դրական ուղերձների հետ մեկտեղ՝ մենք որոշ քայլեր ենք ձեռնարկում այս հարցում», – ասել է Ռեջեփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին օդանավում՝ Միացյալ Նահանգներից Թուրքիա վերադառնալու ճանապարհին տված հարցազրույցում։

Էրդողանը հավելել է, որ այս հարցը քննարկելու է Ռուսաստանի նախագահի հետ այս ամիս Սոչիում կայանալիք բանակցություններին։

«Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը։ Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին։ Այսպիսով ռուս-թուրքական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան», – նշել է Թուրքիայի նախագահը։

Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, թե Վրաստանի վարչապետի միջոցով Հայաստանի վարչապետը հանդիպում է խնդրել։ Թուրքիայի նախագահը նաև ասել էր, թե Հայաստանի վարչապետի հետ հանդիպել կամ չհանդիպելը կախված կլինի Երևանի դիրքորոշումից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի կարծիքով՝ Էրդողանի առաջ քաշած հինգի կամ վեցի հարթակն առհասարակ Հայաստանի շահերից չի բխում․ «Քանի որ այդ հարթակից ուղղակիորեն դուրս են մնում եռանախագահության խմբի երկու առանցքային պետությունները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, մինչդեռ, այդ պետություններն իրենց բոլոր ազդակներում ու ուղերձներում բացառապես հայանպաստ մոտեցումներ են արտահայտել։ ԱՄՆ-ի  Ներկայացուցիչների պալատում նաև ընդունված օրինագիծ ևս դրա վկայությունն էր։ Իսկ ինչը չի բխում մեր շահերից, բնականաբար, այդ դրական ազդակների մեջ տեղավորվել չի կարող՝ ինչպես տեղեկացնում է Թուրքիայի նախագահը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Իսկ թե որոնք էին ենթադրյալ դրական ազդակները, ըստ Օրդուխանյանի, հավանաբար Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված մեր իշխանությունների կողմից առաջ քաշվող օրակարգն է․«Բայց ուզում եմ անպայման նշել, որ այդ հարաբերություններում արդեն իսկ կան նախապայմաններ, որոնք մեր շահերին չեն համապատասխանում։ Եթե ավելի կբացահայտվի ու կառարկայանա, թե դրական ազդակներ ասելով ինչ նկատի ունի՝ այդ դեպքում ավելի հստակ գնահատական հնարավոր կլինի տալ»։

Ինչ վերաբերում է առանց  նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հնարավորությանը, մեր զրուցակիցը նկատեց․ «Եթե կա կամք իրապես հարաբերություններ հաստատել՝ բնականաբար առանց նախապայմանների էլ է հնարավոր։ Բայց դա Թուրքիայի դեպքը չէ։ Հիշեցնեմ, որ 10 տարի առաջ էլ ֆուտբոլային դիվանագիտությունը կարծես թե նույն օրակարգն էր հետապնդում, բայց այն ձախողվեց։ Ձախողողը կրկին Թուրքիան էր, որի շահերից չբխեց շարունակելը։ Իսկ հիմա ավելի բարենպաստ վիճակ է ստեղծվել Թուրքիայի համար, որովհետև պատերազմից հետո Հայաստանը լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնել և հիմա նրանից հնարավոր է  կորզել այն ամենը, ինչը հնարավոր չէր անել, օրինակ, տաս տարի առաջ»-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում