Monday, 13 05 2024
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

Անկարան Էրդողանի Մոսկվա այցին ընդառաջ ամրապնդում է իր դիրքերը, բայց ռուս-թուրքական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ ամսվա վերջին կայանալիք հանդիպմանն ընդառաջ, պաշտոնական Անկարան հայտարարում է, որ չի ճանաչում Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները։

«Ղրիմում Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը, Թուրքիայի համար որևէ իրավական ուժ չունեն», – ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Անկարան նաև հերթական անգամ շեշտել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անօրինական է համարում Ղրիմի բռնակցումը։

Անցած շաբաթ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Էրդողանը սեպտեմբերին կժամանի Սոչի՝ Սիրիայում, մասնավորապես՝ Իդլիբի շրջանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Օգոստոսի վերջին Էրդողանը հայտարարել էր նաև, որ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր է Պուտինի հետ քննարկել S-400 (C-400) զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը գնելու հարցը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի  դիտարկմամբ՝ պաշտոնական Անկարայի հայտարարության մեջ որևէ նոր բան չկա․«Այսինքն՝ դա Թուրքիայի հայտնի դիրքորոշումն է Ղրիմի հարցի հետ կապված, որն Անկարան  պարբերաբար հայտնել է։ Գիտենք, որ Մոսկվան էլ այդ կապակցությամբ նշում է, որ այստեղ փոխհամաձայնություն չկա, բայց իրենք շատ համբերատար պատրաստ են թուրք գործընկերներին  բացատրել իրենց դիրքորոշումն ու մոտեցումները։ Այսինքն՝ ի տարբերություն այլ երկրների, որոնց դեպքում Ռուսաստանը բավականին կոշտ է արձագանքում, եթե Ղրիմի հարցում անհամաձայնություն են հայտնում իրենց հետ, Թուրքիային պատրաստ են համբերատար բացատրել։ Սա իհարկե հասկանալի է ռուս-թուրքական հարաբերության այն մեխանիկայի շրջանակում, որին մենք ականատես ենք հատկապես վերջին տարիներին, երբ ցավոք սրտի դրա հետևանքները ամենաշատը մենք ենք զգացել մեզ վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի  խոսքերով՝ Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը Ռուսաստանի հետ քաղաքական սակարկությունների խաղաքարտ է, որն Անկարան փորձում է պարբերաբար օգտագործել․«Հերթական առիթը ընտրություններն են։ Եվ իհարկե Էրդողանի՝ Ռուսաստան այցից առաջ Անկարան այդպիսով փորձում է ինչ-որ դիրքի գալ։ Նկատենք, որ Պուտինի խոսնակ Պեսկովի ասածների համաձայն՝ Էրդողանի այցը Ռուսաստան ունենալու է աննախադեպ ընդարձակ օրակարգ։ Այսինքն՝ Պեսկովը ներկայացրել էր, որ քննարկվող հարցերի շրջանակը լինելու է առավել ընդարձակ, քան երբևէ եղել է։ Եվ այս տեսանկյունից պետք է գնահատել նաև Ղրիմի վերաբերյալ հայտարարությունները»։

Հակոբ Բադալյանը չի կարծում, որ նմանատիպ հայտարարություններով ռուս-թուրքական հարաբերություններում կլինեն էական փոփոխություններ․«Ակնհայտ է, որ լինելու են բավականին բարդ ու տարողունակ քննարկումներ և բնական է, որ թուրքերը կփորձեն իրենց ունեցած  համեմատական առավելությունները կապիտալիզացնել ռուսների հետ քննարկումներում։ Իհարկե Ռուսաստանն էլ իր հերթին փորձելու է իր տրամադրության տակ եղած խաղաքարտերն օգտագործել։ Մենք այստեղ որևէ նոր բանի ականատես չենք լինելու, սա ռուս-թուրքական հարաբերությունների այն մեխանիկան է, որին մենք ոչ միայն ականատես ենք, այլև ցավոք սրտի մեր մաշկի վրա ենք զգում արդեն տարիներ շարունակ։ Եվ դրա ցավագին գագաթնակետը մեզ համար 44-օրյա պատերազմն էր»,-եզրափակեց նա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության  նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Թուրքիան շատ հետևողական է իր քաղաքականության մեջ․«Տարիներ շարունակ Ղրիմի հարցում նա մնում է այդ դիրքորոշման տերը։ Ռուսաստանի դարից ավել շարունակվող սիրավեպը Թուրքիայի հետ շատ ուսուցողական է։ Թուրքիան ինչպես միշտ երկակի խաղ է խաղում, շարունակելու է այդ խաղն այնքան ժամանակ մինչև որ Ռուսաստանը չնահանջի, ինչպես 100 տարի առաջ։ Պարզապես Թուրքիան ու Ռուսաստանը սխալվում են ամենակարևոր հարցում։ Նրանք թերագնահատում են դիմադրության կարևորությունը։ Տվյալ դեպքում՝ հայերի դիմադրությունը, որը հիմնված է ոչ միայն հայկական, այլ համաշխարհային քաղաքական կենտրոնների վրա։ Տվյալ դեպքում մեզ համար ամենակարևորն է, որ թե՛ Ղրիմում ու թե՛ Արցախում մեր շահերը համընկնում են ոչ թե Ռուսաստանի ու Թուրքիայի հետ, այլ միջազգային հանրության, ժողովրդավարական ճամբարի՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի շահերի հետ, ինչպես նաև Իրանի ու Չինաստանի շահերի հետ։ Ահա ինչու Թուրքիան ու Ռուսաստանը չեն ստանալու իրենց ուզածը ո՛չ Ղրիմում և ոչ էլ Արցախում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում