ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կարծիքով՝ Արթուր Ղազինյանին չորրորդ անգամ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ չընտրելը քաղաքական կապրիզ չէ։ Իսկ այս գործընթացները, պատգամավորի հավաստմամբ, կապ չունեն 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի կազմավորման հետ։ Պնդում է՝ Հայաստանում հիբրիդային պատերազմը շարունակվում է, և այն նոր չի սկսվել։ Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարություններին, թե առաջիկայում սկսելու են փողոցային ակցիաներ, նշում է՝ իրենց դա չի մտահոգում, քանի որ ընտրությունները տվել են բոլոր հարցերի պատասխանները։