Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր թուրքական աղբյուրներին, հայտնում է, որ Ադրբեջանում սպասում են Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին։
Ակնկալվում է, որ այդ այցը տեղի կունենա սեպտեմբերին։ Յըլմազի ադրբեջանական այցը կրելու է ծանուցողական բնույթ։ Ադրբեջանական այցի ժամանակ Յըլմազին ուղեկցելու են Պաշտպանության նախարարության տարբեր կառույցների ղեկավարները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախկին Տրանսպորտի նախարար և Մշակույթի նախարարի խորհրդական Իսմեթ Յըլմազը Թուրքիայի պաշտպանության նախարար է նշանակվել այս տարվա հուլիսի 6-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Մեհմեդ Վեջդի Գյոնյուլին։











































