Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայաստանը Ֆրանսիայի դեմ ամերիկա-բրիտանական դեմարշի համապատկերում

Ֆրանսիան բավականին սուր է արձագանքել ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Ավստրալիա եռյակի հնդկա-խաղաղօվկիանոսյան ալյանս ստեղծելու մասին որոշմանը, որը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մակարդակում գնահատվել է «հարված մեջքից»: Ինչպես հայտնի է, Ավստրալիան այդ ալյանսի մասին հայտարարությունից հետո չեղարկել է Ֆրանսիայի հետ սուզանավերի գնման գործարքը, քանի որ եռյակ ալյանսի շրջանակում ստանալու է միջուկային սուզանավատորմի տեխնոլոգիաներ: Ալյանսի նպատակն ինչպես հայտնի է հնդկա-խաղաղօվկիանոսյան տիրույթում անվտանգային գերակայությունն է, որի միջոցով նաև փորձ է արվելու լուծել Չինաստանի զսպման խնդիր: Ինչո՞ւ են ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան դուրս թողել Ֆրանսիային, այն դեպքում, երբ Բայդենի վարչակազմի պաշտոնամուտից հետո կարծես թե հաստատվել էր Բայդեն-Մակրոն բավականին ինտենսիվ և բարյացկամ շփում: Ինչո՞ւ հասցնել «հարված մեջքից», այնպես, որ Ֆրանսիան նույնիսկ հետ է կանչել իր դեսպանին Վաշինտոնից: Իհարկե ԱՄՆ-ը արձագանքել է Փարիզին և նշել, որ հասկանում են այդ վերաբերմունքը, հասկանում են Ֆրանսիայի արձագանքը: Նշանակո՞ւմ է դա, որ առաջին բուռն դժգոհությունից հետո կարող է մեկնարկել փոխադարձ ըմբռնման մի գործընթաց, որը կհարթի հետագա անհամաձայնությունների ծավալումը:

Անդրադառնալով այդ թեմային օրերս հրապարակված մեկնաբանությունում, նկատել էի, որ սա շատ կարևոր է առաջին հերթին այն համատեքստում, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրների մասին է, որոնք նաև շոշափում են Հայաստանի համար կարևոր օրակարգ՝ շեշտադրում են Արցախի կարգավիճակի բաց լինելու հանգամանքը: Դա իհարկե բոլորովին միարժեք չէ հայկական պատկերացումների հետ իր ամբողջական բովանդակային համադրելիությամբ, այդուհանդերձ օրակարգ է, որը ունի նվազագույն կարևորություն: Հետևաբար, ԱՄՆ ու Ֆրանսիայի փոխհարաբերության կայունությունը Հայաստանի համար նշանակալի գործոն է: Սակայն ոչ միայն զուտ արցախյան հարցում մոտեցումների իմաստով: Այստեղ ուշադրության է արժանի թերևս մեկ այլ համգամանք: Վերջին երկու-երեք շաբաթներին ծավալվել էր բավականին հետաքրքիր ֆրանս-իրանական երկխոսություն, ընդհուպ նախագահներ Մակրոնի և Ռայիսիի մասնակցությամբ, որտեղ խոսվում էր երկկողմ հարաբերության նոր գլուխ բացելու, Ֆրանսիան Իրանի համար եվրոպայի հետ ընդգրկուն հարաբերության «պրովայդեր» դիտարկելու մասին: Արդյո՞ք ամերիկա-բրիտանական «դեմարշը» կարող էր լինել նաև արձագանք այդ զարգացումներին:

Բանն այն է, որ Հայաստանը կարող էր լինել ֆրանս-իրանական հարաբերության զարգացման շահառու, մի շարք առումներով ստանալով քաղաքական աշխատանքի հնարավորություն: Բայց, բոլորովին այլ կլինի միջավայրը, եթե այդ գործընթացը հայտնվի ամերիկա-բրիտանական դժկամության թիրախում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում