Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Իրական «ադրբեջանական լրտեսները» Երևանում

Երեք անձինք, որ բերման են ենթարկվել ոստիկանություն, եղել են ոչ թե ադրբեջանական լրտեսներ, այլ Իրանի Իսլամական հանրապետությունից եկած զբոսաշրջիկներ, տարածել է Հայաստանի ոստիկանությունը ասելով, որ չտարածվեն չճշտված տեղեկություններ: Իսկ «չճշտված տեղեկությունները» տարածվել էին դրանից առաջ, թե Հայաստանում իբրև թե «բռնել» են երեք անձի, որոնք ադրբեջանական լրտեսներ են: Այդ տեղեկությունը տարածում էին համացանցում, իսկ երեք իրանցի զբոսաշրջիկներին իբրև ադրբեջանական լրտես բռնել են Երևանի կենտրոնում, ինչ որ մարդիկ, հետո ահազանգել ոստիկանություն: Այն, որ Հայաստանի քաղաքացիները պետք է լինեն զգոն, ու նաև այն, որ ներկայումս խիստ զգայուն են անվտանգության հարցերում, միանգամայն հասկանալի է և անհրաժեշտ: Սակայն, այդ ամենով հանդերձ, երբ չկա որևէ գործողություն հիմնավորող լուրջ փաստարկ, ապա առաջանում է հակառակ «էֆեկտի» լուրջ ռիսկ, օրինակ Հայաստանի զբոսաշրջային վարկի, կամ ընդհուպ հայ-իրանական հարաբերության համար: Եվ այստեղ նկատվում է տարօրինակ մի սինքրոնություն:

Հայտնի է, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան հայ-իրանական միջպետական ճանապարհի այսպես ասած ադրբեջանական տարածքով անցնող հատվածներում ոստիկանական անցակետերով դեմարշ են իրականացնում Իրանի դեմ: Ահա այդ ֆոնին, հանկարծ «քաղաքացիական» մակարդակում Երևանի կենտրոնում էլ թիրախավորվում են իրանցիներ, այսպես ասած «ադրբեջանական լրտեսի» անհասկանալի կնիքի ներքո: Այն, որ Ադրբեջանը հայ-իրանական հարաբերության թե քաղաքական, թե հասարակական մակարդակում խնդիրներ առաջացնելու թերևս ամենաշահառու պետությունն է, կասկած չկա: Իսկ ահա այդ ֆոնին հարց է առաջանում, թե ովքե՞ր են Իրանի, հայ-իրանական հարաբերության դեմ ադրբեջանական գործողություններին զուգահեռ Երևանում այդպիսի իրավիճակ խթանելու շահառուները: Ո՞ւմ էր այդքան անհրաժեշտ, որ, օրինակ իրանցիները հայտնվեն ոչ միայն ադրբեջանական ոստիկանությունում՝ երբ ճանապարհին ադրեջանցիները ձերբակալել էին իրանցի վարորդների, այլ նաև իրանցի զբոսաշրջիկներ Երևանում էլ հայտնվեն Հայաստանի ոստիկանությունում: Եվ հարց է առաջանում, այս դեպքում թերևս հռետորական, թե ովքե՞ր են իրական ադրբեջանական լրտեսները, որոնք փաստորեն Ադրբեջանի հետ սինքրոն Իրանի և հայ-իրանական հարաբերության դեմ գործել են Երևանում: Ընդ որում կա մի ուշագրավ հանգամանք, որ Երևանում ինչ որ մարդիկ այդ թեման հրահրում են Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումից հետո:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում