Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող 3 հայ զինծառայողների և 5 քաղաքացիական անձանց (մեկ ընտանիքի անդամներ)։ Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության մամլո քարտուղար Շահլա Գահրամանովան։
ԿԽՄԿ ներկայացուցիչները դիտարկում են անցկացրել հայ գերիների ֆիզիկական վիճակի և նրանց գտնվելու վայրի պայմանների շուրջ։ ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ գերիներին հանձնել են 4 նամակ և փոխարենը նրանցից ստացել 5 նամակ։
Նշվում է, որ Հայաստանի քաղաքացիներ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյաններն ադրբեջանական սահմանը հատել են 2010 թվականի հունվարին։
Ռազմագերիներից երկուսը՝ Օհան Հարությունյանն ու Գևորգ Թովմասյանը գերի են վերցվել 2009 թվականի մայիսին, իսկ Կարեն Հարությունյանը՝ այս տարվա հուլիսին։










































