Monday, 13 05 2024
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է

Մոսկվան «հասցրել է» իր դիրքորոշումը Բաքվին ադրբեջանա-թուրքական զորավարժությունների վերաբերյալ

Ռուսաստանը հայտնել է Բաքվին իր դիրքորոշումը Լաչինում սեպտեմբերի 6-ին մեկնարկած ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների վերաբերյալ: Ամենշաբաթյա հեռավար ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է պաշտոնական Մոսկվան վերաբերվում ադրբեջանա-թուրքական սադրիչ զորավարժություններին. ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները Լաչինում չե՞ն խոչընդոտում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերին՝ հաշվի առնելով այն փաստը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորամիավորում:

«Ռուսաստանը հասցրել է իր դիրքորոշումը պաշտոնական Բաքվին: Հաշվի առնելով, որ այդ դիրքորոշումը ըմբռնումով է ընդունվել ադրբեջանցի գործընկերների կողմից՝ ձեռնպահ կմնամ հրապարակային մեկնաբանություններից», – պատասխանել է Զախարովան՝ հավելելով, որ ռուսական կողմը մշտական շփման մեջ է ադրբեջանական գործընկերների հետ:

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները Լաչինի շրջանում մեկնարկել էին սեպտեմբերի 6-ին: Դրանց նպատակը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության, « ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի և թուրք զինվորականների համագործակցության կատարելագործումն է, ինչպես նաև հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը»: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը այդ կապակցությամբ հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում է որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում