Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հերքել է լուրերը, թե նախարարության չպատվաստված աշխատակիցները հավելավճարներից զրկվելու են։
«Նման բան չկա, պարգևավճարները բոլորը սահմանված կարգով ստանալու են։ Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել», – ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։