Ինչպես հայտնում է BBC-ն, Տրիպոլիից 50 կմ դեպի արևմուտք գտնվող Զավիա և 80 կմ դեպի հարավ գտնվող Ղարյան քաղաքներում այս պահին մարտեր են ընթանում: Եթե ապստամբներին հաջողվի գրավել այս քաղաքները, ապա մայրաքաղաք Տրիպոլին կհայտնվի շրջափակման մեջ, քանի որ ծովի կողմից Տրիպոլին շրջափակում են NATO-ի ուժերը:
Քադդաֆիի կառավարության մամլո խոսնակը հայտարարել է, որ Զավիա և Ղարյան քաղաքները գտնվում են իրենց զորքերի հսկողության տակ:
Քադդաֆին կոչ է արել լիբիացիներին զենք վերցնել և ազատագրել իրենց երկիրը դավաճաններից և NATO-ի զորքերից:











































