ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է փախստականներով չվերթներ ընդունել Աֆղանստանից՝ կարմրուկի դեպքերի հայտնաբերման պատճառով։Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին։
Օրերս ԱՄՆ ժամանածների մոտ հայտնաբերվել է կարմրուկի 4 դեպք։ Կարմրուկով հիվանդները ենթարկվել են կարանտինի։ Պսակին նշել է, որ ԱՄՆ ժամանող աֆղաններից ներկայում պահանջում են պատվաստվել ընդդեմ կարմրուկի։








































