Tuesday, 14 05 2024
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի

Զախարովայի չարագուշակ հայտարարությունը. Մոսկվան հետևում է, որ ի՞նչ անի

Ռուսաստանը հետևում է Հայաստանում և Ադրբեջանում երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի թեմայի շուրջ քննարկումներին, հայտարարել է այդ երկրի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, նշելով, որ Երևանի և Բաքվի քաղաքական սկզբունքային տարաձայնությունները պահպանվում են և այդ պատճառով ներկայումս կարևոր է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարումը: Այլ կերպ ասած, Զախարովան հայտարարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր չէ խաղաղ պայմանագիր, առանց նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի թղթերով «գծված» ճանապարհը անցնելու: Այստեղ առաջանում է հարց՝ իսկ ո՞վ է խոչընդոտում այդ ճանապարհին: Առերևույթ, խոչընդոտը Բաքվում է, որովհետև Բաքուն բաց չի թողնում հայ ռազմագերիներին, նաև պահանջում է «զանգեզուրյան միջանցք», որի վերաբերյալ թե նոյեմբերի 9–ի, թե հունվարի 11-ի փաստաթղթում չկա ոչինչ: Բայց, Մոսկվան չի մանրամասնում, թե ով է խոչընդոտում այդ հայտարարությունների իրագործմանը, ռազմագերիների ազատ արձակմանն ու հաղորդուղիների ապաշրջափակմանը:

Հետևաբար հարց է առաջանում, թե ինչի՞ն է հետևում Ռուսաստանը: Չէ՞ որ Մոսկվայի խնդիրը պետք է լինի գործելը, որ այդ կետերը, հայտարարությունները իրագործվեն: Բայց, Մոսկվան ունակ չէ գործել, և սա արդեն փաստ է վաղուց: Մոսկվան ունակ չէ էապես ազդել Ադրբեջանի վրա, որովհետև կա առնվազն Թուրքիա, կա Իրան, կան բազմաթիվ այլ երկրներ, որոնք Ադրբեջանում «չեզոքացնում» են Ռուսաստանի այն ազդեցությունը, որ կա Հայաստանի վրա: Հայաստանի պարագայում Մոսկվան ունի գրեթե միանձնյա ազդեցություն: Եթե  նույնն ունենար Բաքվի դեպքում, ապա մեծ հավանականությամբ բանը չէր հասնի 44-օրյա պատերազմի և Լավրովի պլանը հնարավոր կլիներ իրագործել առանց դրա, կամ Մոսկվայի համար «լավագույն» դեպքում՝ անհամեմատ ավելի թեթև ռազմագործողություններով:

Մյուս կողմից, ունենալով միանձնյա ազդեցություն Հայաստանի վրա, Ռուսաստանը պատերազմից հետո չունի Հայաստանի հաշվին նոր խնդիրներ լուծելու նախկին հնարավորությունը: Նախ, որովհետև այդ իմաստով ռեսուրսները արդեն խիստ սահմանափակ են, իրավիճակը ընդհուպ մոտեցել է Ռուսաստանի ռազմա-քաղաքական պատասխանատվության գոտուն և էապես կաշկանդել, և բացի այդ էլ, եթե 54  տոկոս մանդատը Պուտինի համար Հայաստանի հարցում զգայուն որոշումների հնարավորություն է, ապա Փաշինյանի համար այն թերևս ժամանակ շահելու հնարավորություն է: Բայց այստեղ կա մյուս հարցը՝ իսկ ու՞մ օգտին է աշխատում ժամանակը, եթե այդուհանդերձ ավելի մեծ է Հայաստանի հանդեպ ՌԴ հիբրիդային գրոհների հնարավորությունը, քան Բաքվի հանդեպ նույնն անելու և այնտեղ զգայուն ու ցավոտ որոշումներ անցկացնելու Մոսկվայի հեռանկարը: Այստեղ է, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ներքին կյանքը մտնի ռացիոնալ արդյունավետության փուլ, անգամ քաղաքական անհամաձայնություններով հանդերձ: Այլ կերպ ասած, Հայաստանի քաղաքականությունը կազմեն ոչ թե ռազմահայրենասիրական տրաֆարետները, այլ առավելագույնս ռացիոնալ մոտեցումները և դրանց շուրջ բանավեճը:

Ռացիոնալ այն իմաստով, թե Հայաստանը պետական քաղաքականության ինչ սցենարներով պետք է առաջնորդվի ստեղծված իրավիճակում, այդ թվում թե Ադրբեջանի, թե դրա հովանավոր Թուրքիայի հետ հարաբերությունում: Այստեղ է, որ Զախարովայի հայտարարությունը, թե իրենք հետևում են խաղաղ պայմանագրի թեմայի շուրջ հայաստանյան քննարկումներին, հնչում է բավականին չարագուշակ, որովհետև տողատակում կարծես թե կա այն իմաստը, որ հետևում են, որպեսզի հանկարծ այդ քննարկումները չստանան քաղաքական բովանդակություն և չձևավորեն քաղաքական դիսկուրս, որի հիմքում ռեգիոնալ իրողությունների ռացիոնալ գնահատումն է՝ ոչ վաղ անցյալից մինչև մոտակա ապագա: Որովհետև Հայաստանում քաղաքական որևէ ռացիոնալ դիսկուրս Ռուսաստանը կարող է դնել բավականին բարդ հարցերի  առաջ, ընդ որում առանց ավելորդ հակառուսական հիստերիայի: Մինչդեռ, հենց դա է Մոսկվայի համար ամենավտանգավորը, որովհետև այդ հակառուսական հիստերիայի բացակայությամբ ուղեկցվող հարցադրումները թույլ չեն տալիս հենվել այդ հիստերիայի վրա և պատասխանատվությունը նենգափոխված ձևով վերադարձնել հայկական ուղղությամբ: Իսկ «դիսկուրսի» ներկայիս մակարդակի պայմաններում,  ռուսական ՖՍԲ մի չինովնիկ կարող է որևէ «հոդված»  գրել, այն էլ «փորձագիտական», Արցախի դեմ 44-օրյա պատերազմի թեմայով, դնել այդ հոդվածով ամբոողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա և հերթական անգամ սնուցել հետպատերազմյան «թամաշան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում